Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին ամիսներին արցախահայության գլխին այնքան խաղեր խաղացին, որ հիմա դժվար է որևէ ակնկալիք ունենալ. Վահրամ Բալայան

11/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից ընդհանուր առմամբ ակնկալիքներ չունի։

«Վերջին ամիսներին արցախահայության գլխին այնքան խաղեր խաղացին, որ հիմա դժվար է որևէ ակնկալիք ունենալ, թե ինչ կլինի ու ինչպես կլինի։ Սակայն, որպես ցանկություն, պետք է ասեմ, որ ցանկալի կլինի, որ հանդիպմանը քննարկվեն անվտանգության հետ կապված հարցերը, ի վերջո, Արցախի կարգավիճակի հարցը, որն ուղղակիորեն կապված է անվտանգության հետ։ Նաև՝ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը, մասնավորապես՝ խոսքը Հադրութի, Ասկերանի, Մարտունու շրջանի այն գյուղերի մասին է, որոնք ագրեսիայի հետևանքով անցել են հակառակորդին։ Կցանկանայի՝ նաև քննարկվեր Հայաստանի սահմանների հետ կապված հարցերը, այսօր Սյունիքը ծանր վիճակի մեջ է, Վարդենիսը՝ նույնպես։ Մոտավորապես այս հարցերը պետք է քննարկվի հանդիպման ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը։

«Մենք չպետք է իրականությունից կտրվենք, Ռուսաստանի խոսքը վճռական է, հուսով ենք, որ, վերջիվերջո, ՌԴ ղեկավարն այնպիսի հարցեր կներկայացնի, որը հնարավորություն կտա, որպեսզի արցախահայության անվտանգության հետ կապված հարցերը լուծվի և ընդհանրապես տարածաշրջանի խաղաղությունը պահելու տեսանկյունից ավելի նոր երաշխիքներ կստեղծվի։ Պետք է նկատել, որ, վերջիվերջո, Արցախը շուրջ 350 տարի Ռուսաստանի հետ ունեցել է քաղաքական հարաբերություններ, և կարծում եմ՝ այդ հարաբերությունները հետագիծ թողած կլինեն։ Չեմ կարծում, որ ՌԴ-ն այդ ամենը հաշվի չի առնի։ Ըստ էության, արցախյան կողմը՝ որպես ռուս ժողովրդի բարեկամ ու դաշնակից, միշտ բարձր մակարդակով է կատարել իր պարտականությունները։ Ըստ իս, երկկողմանի շահավետ կլինի այդ հարաբերություններին նոր լիցք հաղորդել, ամեն դեպքում, դրանից երկու կողմն էլ կշահեն»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Ըստ Վահրամ Բալայանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի, բայց այն պետք է ավելի գործնական հունի վրա դրվի, քանի որ որոշակի հակակշռություն պահելու հնարավորություն ունի։ Այն ներկայացնում են տարբեր երկրներ, որոնք ներկայացնում են տարբեր աշխարհաքաղաքական շահեր։ Հետևաբար՝ այս տեսանկյունից, ցանկալի կլիներ, որ Մինսկի խմբի ձևաչափը շարունակեր մնալ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմավիրում բոտուլիզմի դեպք է գրանցվել

Հաջորդ գրառումը

Կրիպտոարժույթների փոխարժեքի ամրապնդումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրական շուկայում այս անկայունությունը կշարունակվի. տնտեսագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Հաջորդ գրառումը

Կրիպտոարժույթների փոխարժեքի ամրապնդումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրական շուկայում այս անկայունությունը կշարունակվի. տնտեսագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական