Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ:
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:
Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -8
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 659
«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -2
ԱԶԱՏՈւԹՅՈւՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0
«ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ» ԴԱՇԻՆՔ + 5
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 1
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՈւՆ (ՀԱՊ) ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0
ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -1
ՄԵՐ ՏՈւՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0
«ՀԱՆՐԱՊԵ-ՏՈւԹՅՈւՆ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 1
«ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 2
ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔ -10
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0
«5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈւՄ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 1
«ՔԱՂԱՔԱՑՈւ ՈՐՈՇՈւՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ 0
«ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» + 52
«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -1
ՎԵՐԵԼՔ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -19
ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -1
ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ + 744
«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ -60
«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ + 52
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վաղը՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից, թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11:00-ից կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները: