Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահագն Չախալյանի խոսքը պատժախցից. Ռուբեն Մելիքյան

13/12/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին ճանաչում եմ շուրջ 5-6 տարի՝ որպես հակահայ ռեժիմի դեմ անդուլ ու անհոգնել պայքար վարող գործիչ։ «18 արդարների» գործով նա կալանավորվել է հուլիսի սկզբներին և շուրջ 5 ամիս է՝ ինչ կալանքի անվան տակ փաստացի պատիժ է կրում «Նուբարաշենի» բանտում։

Եվ ահա այսօր Վահագնի փաստաբանը ահազանգեց, որ նրան անհիմն ձևով տեղափոխել են բանտի պատժախուց (կարցեր):

Այդ առթիվ ցանկանում եմ, նախ, արտահայտել Վահագնի հանդեպ հարգանքս, ապա՝ տարածել նրա խոսքը բանտից, ինչպես նաև կոչ ուղղել հանրությանը՝ ուշադրության տակ պահելու քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի իրավունքների հարցը։

Վահագնի խոսքը՝ ստորև։

ՀԳ. Ազատութիւն եղբարց մերոց գերելոց։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը հայտնվել է պատժախցում եւ փաստաբանի միջոցով իր խոսքն է ուղղում հանրությանը.

«Մշտապես եղել են տարաբնույթ եւ տարատեսակ սադրանքներ եւ ապօրինություններ, որոնք ս.թ. դեկտեմբերի 4-ից հետո կրել են աննախադեպ բնույթ եւ «հանգուցալուծումը» եղավ այսօր՝ պատժախուց իմ հայտնվելով:

Ի գիտություն հանրությանը՝ ուզում եմ նշել, որ ապօրինությունների, սադրանքների եւ անմարդկային վերաբերմունքի՝ դրանցից բխող հետեւանքների պատասխանատվությունն ամբողջապես եւ լիովին ընկնում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա:

Հ.Գ. – 44 օրյա պատերազմի ժամանակ սրանից ավելի ծանր պայմաններում ենք ապրել՝ ցեխի մեջ եւ անձրեւի տակ, բայց այն ժամանակ աչքերիս առջեւ եւ սրտերիս մեջ Արցախ ու Հայաստան կար: Իսկ այսօր մատի ու մատանու արանքը մտած չինովնիկների ապօրինությունների եւ Նիկոլի կողմից բռնաբարված խոսքի ազատության եւ ժողովրդավարության հետեւանքով են այս փորձությունները:

Անգամ այս դժվարությունների մեջ կամքս ամուր է, ընթացքս հաստատակամ եւ վստահաբար ասում եմ Ձեզ՝ հաղթանակն անխուսափելի է:

Կեցցե՛ Հայաստանը եւ Արցախը:

Կեցցե՛ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:

Վահագն Չախալյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

12.12.2025

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համակերպվել Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետ նշանակում է հանցագործությունն արդարացնել. Արթուր Խաչատրյան

Հաջորդ գրառումը

Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքով ձերբակալված անձինք ազատ են արձակվել. փաստաբան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իրանի զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստության մեջ են․ Աբբաս Արաղչի

03/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոլումբիայի նախագահը հայտարարել է Վենեսուելայի վրա ռшզմական hարձակման մասին

03/01/2026
Նորություններ

2026 թիվը շատ վատ է սկսում տարածաշրջանային կայունության խալխլելու առումով. Արման Աբովյան

03/01/2026
Միջազգային

ԱՄՆ-ը հարձակվել է Վենեսուելայի վրա

03/01/2026
Հաջորդ գրառումը

Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքով ձերբակալված անձինք ազատ են արձակվել. փաստաբան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական