Ինչպես արդեն նշել էինք, Ազգային ժողովում տեղի է ունենում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրվեց իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հարց ուղղեց Հովակիմյանին «Դուք որպես հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Ձեզ որտե՞ղ եք տեսնում պրոֆիլային առումով անձնական հմտություններից ելնելով, երկրորդը՝ օրենքի և իրավունքի միջև կոնֆլիկտային իրավիճակի դեպքում ինչպե՞ս եք տեսնում հանձնաժողովի դերակատարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:



