Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոցապ նախարարությունը արցախցիներին տրված օգնությունը փտեցնում է նկուղներում

27/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեք օր առաջ պաշտոնանկ արված Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը, պարզվում է, հրաժարականից օրեր առաջ լուրջ տարաձայնություններ է ունեցել միջազգային կազմակերպությունների հետ, դրանց թվում Yerevan.Today-ի աղբյուրը նշում է Կարմիր Խաչի, ՄԱԿ –ի, Յունիսեֆի, UNFPI, UNHCR անունները:

Պատճառը սոցապի նկուղներում փտող միլիոնավոր դոլարի օգնությունն է, որն հանգանակվել էր վերջիններիս կողմից, բայց Մեսրոպ Առաքելյանի թեթև ձեռամբ այդպես էլ տեղ չի հասել:

Մինչդեռ օգնությունը հանգանակվել էր հրատապ կարգով՝ 44- օրյա պատերազմի ընթացքում, որպեսզի բաժանվեր Արցախից տարհանված բնակչությանն ու հաշմանդամ դարձած զինծառայողներին: Yerevan.Today-ին հայտնի է դարձել նկուղներում փտող օգնության ծավալն ու  անվանացանկը: 

Խոսքը ավելի քան 32 միլիոն դրամի արժողության օգնության մասին է՝ ներքնակ, վերմակ, մահճակալներ,  քայլակներ, սայլակներ ձեռնափայտեր, հաշմանդամների համար նախատեսված հատուկ լոգանքի աթոռներ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ  և այլն:  

Խիստ հատկանշական է, որ արցախցու սոցիալական բեռի և հաշմանդամ դարձած զինծառայողի խնդիրների վրա աչք է փակել Մեսրոպ Առաքելյանը, մի նախարար, ով  մի քանի անգամ  ճոռոմախոս հայտարարել է, որ իր 5–ամսյա պաշտոնավարման օրոք կարողացավ հետպատերազմյան Արցախը դուրս բերել սոցիալական խոր ճգնաժամամից: Ի դեպ,  միջազգային գործընկերներին  էլ վրդովեցրել է նախարարի պոռոտախոսությունն իր բացահայտ անգործության ֆոնին: Մեզ հայտնի է դարձել նաև նվիրատուների անունները, որոնց թվում պետական միջոցների հաշվին՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն է օգնություն տրամադրել, մեկ այլ գերատեսչություն և անհատներ:

Ակնհայտ է, որ այս հանցավոր անփութության պատասխանատուն միայն Զարուհի Բաթոյանը չէ, և ոչ էլ նրան հաջորդած նախարար Մեսրոպ Առաքելյանը․ փաստացի կառավարությունն առանց հետևողականության՝ օգնությունները կենտրոնացրել է մի քանի հասցեներում ու չի վերահսկել: Արդյունքում դրանց մի մասը վաճառքի նպատակով հայտնվել է List.am կայքում, մի մասը Երևանի Թիվ 1 ծերատան նկուղում է փտում, մի որոշ մասը փոշիացվել է անհայտ ճանապարհներով։ Տեղեկություններ կան, որ ապրանք կա կուտակված Զվարթնոցի մաքսատան պահեստներում և պրիմիտիվ թղթատարության պատճառով գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ստեփանյանը չի մաքսազերծում։ Իբր՝ օրենքի տառն են պահում: Եվ սա սառնասրտորեն իրեն թույլ է տալիս մի իշխանություն, որն իր անկարողունակության պատճառով կամ թշնամու հետ ստվերային գործարքի գնալու համար արցախցուն ստիպեց իր կառուցած տունը այրել կամ կահ-կարասիով նվիրել թշնամուն:

Սյուզի Բադոյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2020-ի պատերազմը լավ մտածված բեմականացում էր և կապ չուներ հայ զինվորի և ազգի մարտական վիճակի հետ. Հոխիկյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի պետական պարտքն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի պետական պարտքն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական