Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է, և մենք դա տեսնում ենք. Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի։
Նա ասել է, որ տեղի բնակչության անվտանգությունը սպառնալիքի տակ է, ադրբեջանական հարվածները կարող են նորից սկսվել։
«Կան նաև կենցաղի հետ կապված խնդիրներ՝ նույնիսկ ջրամատակարարման խնդիր կա», – նշել է դեսպանը։
Նա ավելացրել է, որ մարդիկ նույնիսկ իրենց գերեզմանները չեն կարողանում այցելել, որովհետև դրանք մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքում։