Չորեքշաբթի Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի որոշակի տարածքներում ապաէսկալացիան: Այս տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել են մի քանի աղբյուրներ:
«Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցությունները, որոնց ընթացքում նրանք քննարկեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի սրման ուղիները: Մենք պայմանավորվեցինք շարունակել աշխատանքային շփումները», – ասել է աղբյուրը: