ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչի սպանության մասին

83

ՌԴ ՊՆ-ում հաստատել են Մարտակերտի ադրբեջանցիմերի կողմից խաղաղ բնակչի սպանության փաստը:«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով մահացու վիրավորում է ստատել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարության կողմից ուսումնասիրվում է դեպքը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,-ասված է ՊՆ տարածած հայտարարության մեջ:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին 13:15-ի շրջանում Մարտակերտի ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել, որ քաղաքի մերձակայքում նռան այգում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակի հետեւանքով սպանվել է քաղաքի բնակիչ Արամ Թեփնանցը (ծնվել էր 1966 թվականին):Հարուցվել է քրեական գործ: