Ահա այսպիսի «սրբազան պայքար»՝ այլևս մեր ազգային ինքնության անքակտելի մասը հանդիսացող հայկական ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ դեմ. գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
«Պետության և սահմանադրական կարգի դեմ ցանկացած ոտնձգություն և դրսևորում հայրենադավ, հակապետական ու ինքնակոչ (փրկիչ, սրբազան և այլն) խմբավորումների կողմից արժանանալու է ՀՀ իրավապահ մարմինների հուժկու և կտրուկ հակադարձմանը՝ լեգիտիմ ուժի կիրառմամբ, օրինական բոլոր միջոցներով։ Հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրել է Պետրոսյանը։
ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ Փաշինյանը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները:
Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից:





