Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի օրերին ՀՕՄ-ի ուղարկած օգնությունը դեռ «Զվարթնոց» օդանավակայանի պահեստում է

20/03/2022
- Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հինգ տոննա դեղ, բժշկական սարքավորումներն ու այլ պարագաներ Հունաստանի Հայ Օգնության Միությունը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո էր ուղարկել Հայաստան, որպես հումանիտար օգնություն զինվորներին։

Գրեթե մեկ ու կես տարի անց, սակայն, այս բեռը դեռ «Զվարթնոց» օդանավակայանի պահեստում է և փաստացի վիրավոր, հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին դեղամիջոցներն ու սարքավորումները չեն հասել։

Հունաստանի Հայ Կապույտ Խաչի ատենապետուհի Լիզա Ավագյանն «Ազատության» հետ զրույցում նեղսրտեց՝ չէ՞ որ դեղերն այդքան անհրաժեշտ էին զինվորներին, հիմա մի մասը պարզապես ժամկետանց կարող են լինել. – «Մեր ցավը շատ մեծ էր, որ օգնությունը չհասավ։ Նույն ինքը՝ արտակարգ իրավիճակների կողմից այդ ժամանակ մի ցանկ էին ստացել բանակի վերաբերյալ, այսինքն՝ մեր զինվորների համար դեղեր, կրեմեր այրվածքների դեպքում, սայլակներ մեր վիրավոր զինվորների համար և այլ շատ կարևոր իրեր։ Ենթադրում եմ, որ դեղերն այլևս արժեք չեն ներկայացնում, որովհետև արդեն ժամկետանց են, բայց գոնե մյուս ապրանքները, որ շատ արժեքավոր ապրանքներ են, թող տեղ հասնեն, հոգ չէ, որ ուշացումով»։

Հունաստանի ՀՕՄ երկու կառույցները՝ Կապույտ Խաչն ու Մակեդոնիայի և Թրակիայի Հայ Գթության Խաչը, մեկ ամիս առաջ բողոք էին ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարություններին։ Պատասխան դեռ չեն ստացել։

Օրերս լրագրողների հետ ճեպազրույցում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել էր, թե ձգձգման պատճառը տարաձայնությունն է։ Փաստացի մեկ տարուց ավելի կառավարությանը չի հաջողվել պարզել ընդամենը մեկ պարզ հարցի պատասխան՝ ո՞վ է այս բեռի հասցեատերը։

«Տարընկալում է եղել՝ ԱԻ՞Ն-ը պետք է ստանար ապրանքը, թե՞ առողջապահության նախարարությունը։ Որոշակի գրագրություն է եղել, հիմա մենք ևս մեկ անգամ ամփոփել ենք, ներկայացրել ենք։ Կարծում եմ, այդ խնդիրը կառավարության անմիջական հսկողության տակ է և շատ շուտով կլուծվի», – ասել էր Բադասյանը։

Ի դեպ, առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ խնդիրն իրենց տիրույթում չէ։ ԱԻՆ-ի մամուլի խոսնակը ողջ օրն անհասանելի էր։

Կապույտ Խաչի ատենապետուհի Լիզա Ավագյանի փոխանցմամբ, գործին փորձել է միջամտել նաև Հունաստանում Հայաստանի դեսպանը, սակայն ապարդյուն. – «Մոտավորապես ութ-տասն օր առաջ մեր դեսպանը հյուսիսային Հունաստանում էր, և հանդիպել էր Հայ Օգնության Միության հյուսիսային Հունաստանի միավորի ներկայացուցիչների հետ, որոնք նորից հարցը բարձրացրել էին ու հարցրել, թե ինչ եղան ապրանքները։ Պարոն դեսպանը ներողություն է խնդրել՝ ասելով, որ տակավին որևէ պատասխան չկա»։

Օգնությունը արագ Հայաստան հասցնելու նպատակով Հունաստանի Հայ Օգնության Միությունը այդ երկրի կառավարությունից ռազմական երկու օդանավ էր խնդրել։ Լիզա Ավագյանն ասում է, որ հիմա նաև անհարմար վիճակում են հայտնվել Հունաստանի կառավարության առջև. – «Ինչպե՞ս կարող ես կրկին իրենց դիմել, իրենց օգնությունը խնդրել։ Պատճառաբանություն է պետք հստակ, և չգիտենք ինչ ձևով պատճառաբանենք, որպեսզի վնասակար չլինի մեր պետության համար։ Որովհետև իրապես վնասակար է լինելու, բայց չենք ուզում, որ այդպես լինի, որովհետև հայ ենք և սփյուռքի մեջ մեզ համար հայրենիքը ամենաբարձր տեղն է գրավում, և մենք ամեն ջանք թափում ենք սփյուռքի բոլոր երկրներում, որ մեր երկրների տեղական կառույցների հետ մեր կապերը շատ մտերմիկ լինեն, բարյացակամ լինեն, որպեսզի կարողանանք հարկ եղած ժամանակ օգտվել իրենց բարյացակամությունից»։

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ-ի ղեկավարն ասել էր, որ բոլոր ապրանքները գույքագրված են, դրանք այս պահին մաքսային հսկողության գոտում են և փորձում են «շտապ ավարտին հասցնել այս գործընթացը»։

«Ազատությունը» ՊԵԿ-ից փորձեց պարզել՝ Բադասյանի խոսքից 2 օր անց՝ ինչ-որ շարժ կա՞։ Կոմիտեից խոստացան պատասխանել հնգօրյա ժամկետում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորանավիրուսով վարակման 21, մահվան՝ 2 նոր դեպք

Հաջորդ գրառումը

Հայաստանը ռուսական «արջի» և թուրքական «գորշ գայլերի» միջև

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
Նորություններ

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025
Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
Նորություններ

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը ռուսական «արջի» և թուրքական «գորշ գայլերի» միջև

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական