Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պայթյունի վայրում դեռ երկու քաղաքացի է որոնվում

22/08/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակել են։

Դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի փրկարարական ծառայողները։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվել են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 3 տրակտոր, 2 ինքնաթափ, 1 ավտոկռունկ։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ․, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Օգոստոսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1189 փրկարարական ծառայող։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը 62 քաղաքացու տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան ևս կմասնակցի հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնմանը

Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական