Ոստիկանությունը բերման է ենթարկել Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին

48

Ազատագրական շարժման նախաձեռնած ստորագրահավաքը արդեն խուճապի է մատնել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Քիչ առաջ ոստիկանությունը առանց պատշաճ պատճառաբանության բերման է ենթարկել Ազատագրական շարժման անդամներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին։ Այս պահին մենք Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի մոտ ենք։ Պայքարում ենք, չենք նահանջի։ Սիրելի հայրենակիցներ, ավելի ակտիվ մասնակցեք ստերագրահավաքին ու ավելի սկզբունքորեն պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Նաիրի Հոխիկյան