Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ր դեպքում է ավելի շատ ստում՝ պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ պատերազմից հետո. «Փաստ»

09/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջերս շատ է բարձրացվում այն հարցը, թե պատերազմն արդյո՞ք անխուսափելի էր, մի՞թե հնարավոր չէր այն կանխել։ Այս հարցադրումը լուրջ վերլուծության առարկա կարող է դառնալ պատերազմի պատճառների քննության և հետագայում պատմությունից դասեր քաղելու տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ ողջ բանակցային գործընթացի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում, որպես կանոն, ընդգծում էին ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, որը համաձայնեցվել էր նաև հակամարտող կողմերի միջև։

Բայց բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ երբ անցյալ տարվա աշնանը Ադրբեջանն ագրեսիա սկսեց Արցախի նկատմամբ, միջնորդները ոչ միայն չշտապեցին դատապարտել Ադրբեջանի գործողությունները, այլև սկսեցին լուռ հետևել, թե ինչպես է Բաքուն փորձում ցեղասպանության ենթարկել արցախահայությանը։ Ու հետաքրքիրն այն է, որ միջնորդ երկրների գործողությունները, կարծես, սահմանափակվում էին հրադադար հաստատելու միջնորդությամբ։ Եթե հիշում եք, նախքան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը՝ հերթով հրադադար հաստատելու միջնորդությամբ հանդես եկան համանախագահող բոլոր երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։Սակայն նրանց միջնորդած հրադադարն այդպես էլ չէր պահպանվում, քանի որ Ադրբեջանը շարունակում էր հարձակումը։ Պարզ է, որ այս երեք հզոր համանախագահող պետությունները տարբեր լծակների կիրառմամբ ի վիճակի էին ցանկացած պահի Ադրբեջանին ու Թուրքիային ստիպել, որ կանգ առնեն ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ մեկ հայտարարությունը բավարար էր դրա համար։

Բայց, կարծես թե, միջնորդ պետությունները բավարար ջանքեր չէին գործադրում այդ հարցում։ Իսկ ավելի ճիշտ՝ համանախագահող երկրներն ուղղակի շահագրգռված էլ չէին պատերազմն անընդունելի հայտարարել ու անհրաժեշտ պահին հարկադրանք գործադրել։ Այստեղ հարցն այն է, որ եթե ռազմական գործողություններն ընդունելի էին հակամարտության կողմերի համար, ինչո՞ւ պետք է միջնորդների համար անընդունելի լինեին։Համենայն դեպս, պատերազմի սանձազերծումն անընդունելի համարելու վերաբերյալ Փաշինյանը երբևէ հասցեական և հրապարակային հայտարարություններ չի արել։ Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները և նրանց հարող շրջանակները խոսում էին «նոր պատերազմ, նոր տարածքներ», «պատերազմ եք ուզում, պատերազմ կստանաք» տրամաբանության շրջանակներում։ Հենց այսպիսի հռետորաբանության արդյունքում է, որ Հայաստանը միջազգային հանրության առաջ լեգիտիմացրել է Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու քայլը։ Ըստ այդմ, ստացվում է, որ հայկական կողմը պատերազմը համարում էր հակամարտությունը լուծելու տարբերակներից մեկը։ Այսքանից հետո մի՞թե պատրանքներ կարելի էր ունենալ, թե պատերազմը կանխելու ու դադարեցնելու հարցում պետք է համանախագահ երկրները «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինեին»։Մեկ այլ հարց էլ վերաբերում է նրան, թե արդյոք հայկական կողմը անհրաժեշտ պատրաստություն տեսե՞լ էր՝ կանխատեսելով մոտալուտ պատերազմը, թե՞ ամեն ինչ, ինչպես միշտ, ինքնահոսի էր մատնել։ Պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարում էր, թե իրենք գիտեին, որ պատերազմ է սկսվելու, ուղղակի միայն տեղն ու ժամը չգիտեին։ Իսկ արդեն վերջերս, պատասխանելով պատգամավորներից մեկի՝ պատերազմի սկսվելու վերաբերյալ հարցին, Փաշինյանը նշել էր, թե ՀՀ համապատասխան ինստիտուտները իրենց զեկույցներում մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական։ Այստեղ է, որ հարց է առաջ գալիս՝ հիմա ո՞ր դեպքում է ավելի շատ Փաշինյանը ստում՝ պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ պատերազմից հետո, նայած՝ ինչպես է իրեն ձեռնտու։

Ի դեպ, պատերազմի սկսվելու վտանգի մասով նույնիսկ համապատասխան ծավալուն զեկույցների կարիքը չկար։ Եթե հաշվի ենք առնում անցած տարվա սեպտեմբերին ստեղծված միջազգային մթնոլորտը և հնչող հայտարարությունների տրամաբանությունը, ապա անգամ հասարակ քաղաքացիների համար էր պարզ, որ շատ շուտով պատերազմը պայթելու է՝ մանավանդ որ զորավարժությունների արդյունքում թուրք-ադրբեջանական ուժերը համապատասխան պատրաստության էին բերվել։ Թվում է, թե Փաշինյանը պատերազմից հետո իր կողմից արված հայտարարություններով փորձում է կրկին մեղքը գցել համապատասխան ինստիտուտների վրա։Բայց նույնիսկ պատերազմի հավանականությունը քիչ համարելու դեպքում Փաշինյանը չի ազատվում պատասխանատվությունից, քանի որ այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, երբ հայկական բանակը պետք է միշտ պատրաստ լինի դիմակայելու ցանկացած սադրանքի։Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էբոլայով վարակման նոր դեպք է հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

Ներկան ու ապագան կործանողները միայն անցյալից ու «նախկիններից» են խոսում. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ներկան ու ապագան կործանողները միայն անցյալից ու «նախկիններից» են խոսում. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական