Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»

26/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրավունք»-ի եթերում անդրադառնալով ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի հարցազրույցում Շուշիի հետ կապված աղմկահարույց հայտարարություններին մեզ հետ զրույցում պաշտպանության նախ կին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հետեւյալ մասնա­գիտական կարծիքը հայտնեց.

«Շուշիի մարտական գործողու­թյունները պետք է դիտարկել ընդհանուր պաշտպանողական օպերացիայի որոշակի հատվածների հետ: Որովհետեւ ադրբեջանցիները Շու­շի հենց այնպես, միանգամից չեն հասել, այդ ճանապարհին տարբեր հատվածնե­րում՝ Հորադիզ, Հադրութ, Ջաբրայիլ, Քարինտակ, Կարմիր Շուկա եւ այլն մարտա­կան գործողություններ են ընթացել: Եվ հիմնական պատճառը, որ հակառակորդը կարողացել է հասնել Շուշի, դա այն է, որ նշված ուղղությամբ ճիշտ ղեկավարման միջոցներ չեն ձեռնարկվել: Այսինքն՝ պետք է ստեղծվեր առաջնային ղեկա­վարման կետ՝ իր բոլոր հնարավորություն­ներով՝ հակառակորդին հետախուզելու, նրան խոցելու, հակաօդային պաշտպա­նություն իրականացնելու, ճիշտ խմբավո­րումներ իրականացնելու առումով: Դա չի արվել: Պատճառը հենց դա էր, որ հակա­ռակորդը կարողացավ շրջանցել եւ լեռնաանտառային գոտիներով հասնել Շու­շի:Իրականում ես եղել եմ Շուշիում, որ­տեղ կամավոր սկզբունքով փորձել եմ աշխարհազորի ձեւավորմանը աջակցել, ու այն հրամանատարական կետը, որը ձեւավորված էր Շուշիում, գտնվում էր ռմբակոծության տակ՝ սկզբից հակառա­կորդի կողմից: Այնուհետեւ, երբ ՊԲ հրա­մանատարը որոշեց հրամանատարական կետը հանել, այն նաեւ գտնվել է ռմբակո­ծության տակ հայկական կողմից, այ­սինքն՝ հակագրոհային, հակահարվածային գործողությունների շրջանակում: Այնուհետեւ, թե ինչպես այն ընկավ, ինչ պայմաններում, ես խորությամբ տեղյակ չեմ: Որովհետեւ, ինքս նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան եմ այնտեղից դուրս եկել՝ հրամանատարական կետի փոփո­խության հրամանը ստանալուց հետո»:

–Ձեր՝ հրամանատարական կետը լքելուց առաջ նման խոսակցություններ լսե՞լ եք, որ պետք է նահանջել, հակառակ դեպ­քում՝ «Իսկանդերը» կհարվածի:

-Նման խոսակցություններ չեն եղել, իսկ «Իսկանդերի» հարվածների ար­դյունքների մասին լսել եմ այնքանով, որ­քանով հանրությունն է լսել:

–Պարո՛ն Օհանյան, կարելի է ասել, որ մենք կամա, թե ակամա պարարտ հող ենք նախապատրաստել, որ Շուշին ընկնի:

-Գիտեք, այս գործողությունները եւ գործողությունների ընթացքում տարվող միջոցառումները բեմականացման տպա­վորություն են թողել ինձ վրա: Ես, այնտեղ լինելով, անընդհատ փորձել եմ խորհր­դատվություն տալ Արցախի ղեկավարու­թյանը, բայց դրանք մնում էին օդում: Շուշիի ընկնելն առեղծված է, այնպես որ, կարծում եմ, հետագայում լուրջ քննու­թյան կարիք կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն պահանջում է հեռացնել Telegram-ը Google Play-ից

Հաջորդ գրառումը

Հնդիկ գեներալը առաջարկել է Թուրքիային դիմակայելու համար Էգեյան ծով ռազմանավ ուղարկել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
Նորություններ

1միլիոն դրամ արժողությամբ նվերը Լիլիթ Մակունցը չի ստացել, նա ուղղակի նվերը փոխանցել է վարչապետի աշխատակազմին

20/11/2025
Հաջորդ գրառումը

Հնդիկ գեներալը առաջարկել է Թուրքիային դիմակայելու համար Էգեյան ծով ռազմանավ ուղարկել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական