Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարների է նշանակել: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հոկտեմբերի 8-ին որոշումներ է ստորագրել, ըստ որոնց․Շիրակի մարզի Արփի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մերգել Ղարիբյանը, մինչև Ամասիա համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման 5-րդ օրը։
Սարապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արտուշ ՄանուկյանըԱմասիա համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ջեմմա Հարությունյանը։