Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նռնաձորում գրեթե 200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքները բնակիչները չեն կարողանում օգտագործել. ՄԻՊ

11/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նռնաձորի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումների, համայնքային մարմինների հետ քննարկումների ու տեղերում ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պետական սահմանների որոշման կիրառված մոտեցումների պատճառով պատերազմական գործողություններից հետո գյուղում առկա են հողատարածքներ (օրինակ՝ մասնավոր կամ տնտեսական գործունեության կարիքների համար որպես այգի, վարելահող կամ արոտավայր), և բնակիչները զրկվել են դրանք օգտագործելու հնարավորությունից, որոնք անհրաժեշտ են նախևառաջ իրենց կենսական ապրուստը հոգալու համար:Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր շարունակվել են մեր այցերը Մեղրի ու Նռնաձոր:

Նռնաձորում քննարկումների ընթացքում պարզվել է, որ գյուղի գրեթե 200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքները բնակիչները չեն կարողանում օգտագործել վարչաիրավական ու դատական մի շարք գործընթացների պատճառով: Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Ընդ որում, թե´ Մեղրիի համայնքպետի, թե´ Նռնաձորի բնակիչների պնդմամբ` պատերազմական գործողությունների ավարտից հետո այս հարցը դարձել է խիստ արդիական:

Նռնաձորի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումների, համայնքային մարմինների հետ քննարկումների ու տեղերում ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պետական սահմանների որոշման կիրառված մոտեցումների պատճառով պատերազմական գործողություններից հետո գյուղում առկա են հողատարածքներ (օրինակ՝ մասնավոր կամ տնտեսական գործունեության կարիքների համար որպես այգի, վարելահող կամ արոտավայր), և բնակիչները զրկվել են դրանք օգտագործելու հնարավորությունից, որոնք անհրաժեշտ են նախևառաջ իրենց կենսական ապրուստը հոգալու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները նաև վեր են հանել, որ սպառնալիքներ են առաջ եկել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կենսական կարևորության մյուս իրավունքների համար կամ դրանց մի մասն արդեն իսկ խախտվել է:

Հայաստանի իշխանության մարմինները պետք է ՀՀ պետական սահմանների որոշման հետ ուղղակիորեն կապված այս հարցերը դարձնեն առաջնահերթ քննարկման առարկա` կապված մեր երկրի սահմանային բնակավայրերի, կոնկրետ դեպքում` Նռնաձորի բնակիչների իրավունքների անխոչընդոտ իրականացումը երաշխավորելու հետ: Անընդունելի է, որ ներկայում բացակայում է ՀՀ պետական կառավարման մարմինների անմիջական հաղորդակցությունը գյուղի բնակիչների հետ նշված հարցերով:

Օրինակ` ի՞նչ անի այն մարդը, ով ունի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայական, սակայն ադրբեջանական զինվորականների ուղիղ թիրախի տակ լինելու պատճառով այդ հողատարածքի օգտագործումն իրական վտանգի կենթարկի իր կամ իր ընտանիքի անդամի կյանքն ու առողջությունը կամ որ օգտագործումն այլևս դարձել է անհնար:

Ընդ որում, խոսքը վերաբերում է այնպիսի հողատարածքների, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:

Այսօրվա այցի ընթացքում տեղի են ունեցել կարևոր քննարկումներ Մեղրիի քաղաքապետի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի անձնակազմերի հետ, որոնք իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօրվա այցերի ընթացքում ձեռք են բերել նաև կոնկրետ իրավիճակներով մարդկանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ փաստեր, որոնց կապակցությամբ կիրականացվեն առանձին ամփոփումներ ու կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկ օրում հրդեհի 7 դեպք է արձանագրվել Արցախում. ԱԻՊԾ

Հաջորդ գրառումը

Մարուքյանի ակնկալիքները՝ մոսկովյան այցից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեսանյութ. Թաթոյանը դիմում է Վենսին՝ մատնանշելով Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

03/02/2026
Նորություններ

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

03/02/2026
Հոգևոր

Արշակ սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց. Արսեն Բաբայան

03/02/2026
Նորություններ

Իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը. Տիգրան Աբրահամյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Մարուքյանի ակնկալիքները՝ մոսկովյան այցից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական