Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նախագիծը շրջանցում է Սահմանադրությունը. Ռուբինա Պետրոսյան

17/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը դասել անմիջական կիրառություն ունեցող ակտերի շարքին: Առաջին հայացքից «բարի նպատակ» հետապնդող այս Նախագիծն այնքան էլ միանշանակ չի տեղավորվում Սահմանադրության 5-րդ հոդվածի բովանդակության համատեքստում, համաձայն որի. «1. Սահմանադրություննունիբարձրագույնիրավաբանականուժ: 2. Օրենքներըպետքէհամապատասխանենսահմանադրականօրենքներին, իսկենթաօրենսդրականնորմատիվիրավականակտերը՝սահմանադրականօրենքներինևօրենքներին: 3. ՀայաստանիՀանրապետությանվավերացրածմիջազգայինպայմանագրերիևօրենքներինորմերիմիջևհակասությանդեպքումկիրառվումենմիջազգայինպայմանագրերինորմերը:»

Այստեղից օբյեկտիվ հարցեր են առաջնում, թե իրավական ակտերի հիերարխիայում ԵԱՏՄ հանձնաժողովի ակտերը ո՞ր աստիճանում են գտնվում  կամ առհասարակ ընդգրկվո՞ւմ են այդ հիերարխիայում, թե ոչ կամ ԵԱՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերի և օրենքների, ենթաօրենսդրական ակտերի միջև հակասության դեպքում ո՞րն է գերակա և կիրառելի: Նախագիծը գերակա է դարձնում ԵԱՏՄ հանձնաժողովի իրավական ակտը՝ այդպիսով այն դասելով միջազգային պայմանագրերի շարքին: Մինչդեռ, ՀՀ-ի համար անմիջական կիրառություն ունեցող իրավական ակտ է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը: Այսպիսով, ԵԱՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերին անմիջական կիրառություն տալը կհակասի Սահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներին և առանց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ՀՀ֊-ում դրանք անմիջականորեն չեն կարող կիրառվել: Հենց այդ է պատճառը, որ գործող օրենքով նախատեսված է այդ ակտերի՝ Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ ակտով գործողության մեջ դնելու կառուցակարգը, իսկ ԵԱՏՄ մարմինների նորմատիվ ակտերի կատարումը, որքան էլ անհրաժեշտ և հրամայական  լինի  միջազգային պայմանագրի կատարման պահանջի իրականացման առումով՝ հանդիսանալով այդ պայմանագրի կատարման բաղկացուցիչ մաս, այդուհանդերձ, չի կարող երբեք կիրառվել հակասելովբարձրագույն իրավաբանական ուժ ունեցող օրենքին՝ Սահմանդրությանը, որքան էլ դրա կիրառման փուլում կան և առաջանում են վարչարարության, գործնականում կիրառվող, սակայն դեռևս չթարգմանված  ակտի հետ կապված խնդիրներ:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ոչ Սահմանադրություններով, ոչ էլ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներով ԵԱՏՄ հանձնաժողովի ակտերին ուղղակիորեն վերապահված  չէ անմիջական գործողություն: Այդ դեպքում ինչու՞ է ՀՀ-ն շտապում, Սահմանադրության շրջանցմամբ, այս հարցում լինել առաջինը:

Հ. Գ. Ինչ վերաբերում է այս Նախագծի՝ Օրենք դառնալուն, ապա այս հարցում կարծում եմ, կասկածներ չկան:               

Ռուբինա Պետրոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապաշնորհ կառավարությունը տապալել է պետական պարտքի օգտագործման արդյունավետությունը․ Կառլեն Խաչատրյան

Հաջորդ գրառումը

ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում ձեռք բերել կառավարության սահմանած տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ–ներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Հաջորդ գրառումը

ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում ձեռք բերել կառավարության սահմանած տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ–ներ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական