Երեքշաբթի, Հունվարի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանի հանցակիցները․ «168 ժամ»

27/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«168 ամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո երկրի իրավաբանական և ոչ միայն իրավաբանական հանրույթը զբաղված է Սահմանադրության անիմաստ մեջբերումներով, որոնք ապացուցում են, որ նա Սահմանադրության ու օրենքի ուժով չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Անիմաստ են ոչ միայն սահմանադրական ցիտատները, այլ անգամ նույն Նիկոլ Փաշինյանի եռամյա վաղեմության հայտարարությունն այն մասին, որ հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը չէր կարող դառնալ վարչապետի պաշտոնակատար։ Եվ չդարձավ, քանի որ դա էր Սահմանադրության ու օրենքի պահանջը։

Փոխարենը՝ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա էր պահանջում փողոցը։ Ահա ուրեմն բոլոր այդ սահմանադրական մեջբերումներն անիմաստ են ու ժամանակի վատնում՝ այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել ոչ թե Սահմանադրության, այլ փողոցի տրամաբանությամբ։ Իսկ դա նշանակում է, որ նա վարչապետի պաշտոնում կամ առանց դրա իշխանությունը պահպանելու է նույն՝ փողոցի տրամաբանությամբ։ Ընդ որում, նա այդպիսով ձեռնոց է նետում ոչ միայն Սահմանադրությանը, այլ նաև քաղաքականությանն ընդհանրապես։

Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել՝ պայմանով, որ խորհրդարանական մյուս ուժերը վարչապետի թեկնածու չպետք է առաջադրեն։ Այսինքն՝ նա նախապայման է ներկայացրել առ այն, որ խորհրդարանական ուժերը պետք է առաջնորդվեն ոչ թե սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններով, այլ Նիկոլ Փաշինյանի կամքով։ Խորհրդարանական  խմբակցություններն էլ հեզաճկուն հարսի կեցվածքով ընդունել են Նիկոլ Փաշինյանի պայմանը, որը պայման է ոչ միայն ու ոչ այնքան՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու, որքան՝ իշխանությունը միասնաբար կիսելու մասին։

Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը՝ համաձայնելով առաջնորդվել ոչ թե Սահմանադրությամբ, այլ Նիկոլ Փաշինյանի սահմանած խաղի կանոնով, հույս ունեն, որ վերջինս իրենց մասնաբաժին է հանելու ապագա իշխանությունից, քանի որ ով՝ ով, բայց Ծառուկյանն ու Մարուքյանը լավ գիտեն, որ իշխանությունը որոշվելու է ոչ թե ընտրությունների արդյունքներով, այլ Նիկոլ Փաշինյանի սահմանած համամասնություններով, և դա լավ իմանալով, նրանք հույս ունեն, որ Փաշինյանն իրենց չի խաբելու ու վարձահատույց է լինելու վարչապետ չառաջադրելու այս գրեթե հանցավոր համաձայնության համար։

Իրականության մեջ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելն իսկապես իշխանության բռնազավթում է, ինչպես պնդում են իրավաբանները։ Բայց գործնականում իշխանության բռնազավթում է ոչ միայն դա, այլև քաղաքական պայմանավորվածություններով իշխանության վերարտադրության հիմքերի ապահովումը, որում մասնակցում է ոչ միայն իշխանությունը, այլև քաղաքական համակարգի առնվազն խորհրդարանական հատվածը։

Մնալով որպես վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղում այն մասին, որ պահպանելու է իշխանությունը բոլոր դեպքերում, անկախ ընտրությունների արդյունքներից՝ բոլոր տեսակի կեղծիքների գնով։ Նա այդ հարցում ունի հանցակիցներ՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի, որոնք հակառակն ապացուցելու համար ունեն ուղիղ երկու շաբաթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ․ թեման արտահերթ ընտրությունն է եղել ․ «Իրավունք»

Հաջորդ գրառումը

Փախուստ պատասխանատվությունից․ «168 ժամ»

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շտապ. հրատապ հաղորդագրություն. Մասյացոտնի թեմ

20/01/2026
Նորություններ

Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

20/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստացի քննարկվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումն ադրբեջանականին. Վահե Դավթյան

20/01/2026
Նորություններ

Նրանք, ովքեր չեն ցանկանում կերակրել սեփական բանակը, դատապարտված են կերակրելու ուրիշինը. հայտարարություն

20/01/2026
Հաջորդ գրառումը

Փախուստ պատասխանատվությունից․ «168 ժամ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական