Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի ստերը, «թավշյա» հարկահանը և յուր հաջողակ բիզնեսը

26/05/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ «թունդ ընդդիմադիր» հաճախորդ էր աշխատում, քննադատում էր իշխանություններին՝ հայտարարելով, որ անթույլատրելի է, որ իշխանավորների ընտանիքի անդամները, նրանց բարեկամները դառնում են հաջողակ բիզնեսմեններ։ Նա հարցականի տակ էր դնում իշխանավորերի հետ փոխկապակցված անձանց ղեկավարած կազմակերպությունների զարգացումը, քանզի կարծում էր, որ այդ կազմակերպությունները վայելում են պաշտոնյաների հովանավորությունն ու այդ ձևով հարստանում։

2018–ի «թավշյա» հեղափոխության օրերին Նիկոլը նաև հայտարարում էր, որ պետք է բիզնեսը տարանջատվի քաղաքականությունից, որ պետք է խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը չգործի կադրային հարցերում, որ իշխանավորները չպետք է սեփական բիզնսը բարեկամների անունով գրանցեն, և որ պետք է իշխանավորները պաշտոնական դիրքը չօգտագործեն քողարկված ձևով սեփական շահերն առաջ մղելու գործում։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, խաբում էր։ Վարչապետի աթոռին հայտնվելուց հետո նա կադրային հարցերում հիմնականում առաջնորդվում է խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքով, իսկ նրա նշանակած կադրերը պաշտոնական դիրքն օգտագործում են սեփական շահն առաջ տանելու և հաջողակ բիզնեսմեն դառնալու համար։ Այլ կերպ ասած՝ նիկոլական քայլարածներն արագ հարստանում են։ Դեմագոգիկ հայտարարությունների ներքո, բնականաբար։

Եթե նայեք, թե ինչ ունեին «թավշյա» տղաներն ու աղջիկներն իշխանության գալու պահին ու հիմա, ապա ամեն ինչ պարզ կդառնա։ Սեփական մուկ չունեցողները, համեստ հայտարարագիր լրացնողները հիմա դարձել են մեծահարուստներ։ Պապիկյան Սուրեն, Նիկոլի աներձագ, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան․․․ Շարքը շարունակելի է։

Պապիկյանն ասֆալտի գործի վրա է։ Նույն ոլորտում հաջողակ բիզնեսմեն է դարձել նաև Ալեն Սիմոնյանի եղբայրը, որի ղեկավարած կազմակերպությունը բազմիցս շահել է ասֆալտի պետական տենդերները։ Տիգրան Ավինյանը դարձել է «թավշյա» օլիգարխ։ Գերօլիգարխի է վերածվել Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն։

Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար նշանակված Ռուստամ Բադասյանը ևս մտած է խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքի մեջ ու պետական «բուրդը», հայտնի ֆիլմի հերոսի պես, խառնում է սեփական «բրդի» հետ։

Ուրեմն այս տափուկ, սուսիկ–փուսիկ, ինժեներ բալայի իմիջի մեջ մտած «թավշյա» հարկահան Բադասյանը ևս հեռու չէ պաշտոնական դիրքի չարաշահման սխեմաներից։

Ռ․ Բադասյանի մասով երկու տիպի տեղեկություններ են ստացվում։ Բիզնեսի տարբեր շերտերից բողոք կա, որ նա սեփական հայեցողությամբ տեռորի է ենթարկում գործարարներին, կամայական մոտեցում ցուցաբերում նրանց նկատմամբ ու բոլորին մոտենում հանցագործի կանխավարկածով։

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ ՊԵԿ–ի հետ խնդիրներ ունեցող գործարարներին «հուշում» են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին կլինի, եթե նրանք օգտվեն «Թի ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ՍՊԸ–ի ծառայություններից։ Այդ ՍՊԸ–ն իրավաբանական կազմակերպություն է և «երջանիկ պատահականությամբ» տնօրինվում է Ռուստաամ Բադասյանի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի կողմից։ Այն Տաթևիկ Սարգսյանի, ում «խնամի–ծանոթ–բարեկամ չի լինելու» նիկոլական կարգախոսի շրջանակներում «թավշյա» հեղափոխությունից հետո տեղավորել էին ԱԺ փոխնախագահ աշխատող Լենա Նազարյանի աշխատակազմում։

Պետական համակարգում մի քանի ամիս աշխատելուց հետո Ռուստամ Բադասյանի կնոջ անունով 2019–ին գրանցվում է «Թի ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ՍՊԸ–ն ու սկսում ծաղկել։ Ուշադրությու՛ն դարձրեք․ Ռուստամը կնոջ անունով կազմակերպությունը գրանցել է պաշտոնյա եղած ժամանակ։ Այդ կազմակերպությունն էլ շահերի բախման ու անձնական շահագրգռվածության բերումով անհամատեղելի է Բադասյանի զբաղեցրած ներկայիս պաշտոնի հետ։ Հիմա եթե որևէ բիզնեսմեն բողոքի ՊԵԿ–ի դեմ և օգտվի Բադասյանի կնոջ ղեկավարած կազմակերպության ծառայություններից, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենալու։ Կարո՞ղ ենք ողջամիտ կասկած հայտնել առ այն, որ Բադասյանն այս կամ այն բիզնեսմենին ուրիշ աչքով կարող է նայել, եթե պարզվի, որ այդ բիզնեսմենը «Թի ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ՍՊԸ–ի հաճախորդ է։ Իհա՛րկե կարող ենք։

Իսկ եթե Բադասյանն արդարանա, թե բա կինս բիզնես է անում, ես ի՞նչ կարող եմ անել, ապա այստեղ նիկոլականների սիրած հարցադրումը կարելի է հնչեցնել՝ «Բա խի՞ Սերժի վախտ իրավաբանական գրասենյակ չէիք բացում»։ Չէ՞ որ այն ժամանակ բազմաթիվ գրասենյակներ կային, Ռուստամն էլ իրավաբան էր ու կարող էր դրանով զբաղվել մինչև 2018–ը։ Պատասխանն ակնհայտ է։

Նիկոլական քարոզչամիջոցներն ու ֆեյքերը հիմա տարածում են, թե բա՝ Նիկոլը միգուցե ապազգային է, բայց «զատո» կոռուպցիայի դեմ է պայքարում։ Սու՛տ է։ Հա՛մ ապազգային են, հա՛մ կոռումպացված։

Ահա այսպիսի ստի ու կեղծիքի հեղափոխություն է տեղի ունեցել 2018–ին։ Մարդկանց արդարացի դժգոհություններն օգտագործվել են, էմոցիաները գողացվել ու հիմա մսխում են այն ամենն, ինչ ձեռքներն է ընկնում։

Աղբյուրը՝ 7or.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է

Հաջորդ գրառումը

Հայրենի մտավորականների կոչը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026
Նորություններ

Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը, սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը. եթե իհարկե վերընտրվի. Արտակ Զաքարյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12/05/2026
Հաջորդ գրառումը

Հայրենի մտավորականների կոչը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական