Շաբաթ, Մարտի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի միֆերը ՀԽՍՀ «սահմանների» մասին

23/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի լույս 10-ի գիշերն ստորագրված տխրահռչակ հայտարարությանը հաջորդող շրջանում ՀՀ սահմանների շուրջ ընթացող կործանարար գործընթացները, ՀՀ արևելյան և հարավային մարզերի՝ Տավուշի, Գեղարքունիքի և, հատկապես, Սյունիքի սահմանների՝ միջազգայնորեն ընդունված նորմերին համահունչ ձևակերպումների տոտալ բացակայությունը, ՀՀ իշխանությունների կասկածելի պահվածքը և այդ պայմաններում Ադրբեջանի սանձարձակ գործողությունները վերստին ուղեկցվեցին սահմանազատումների վերաբերյալ ակտիվ քննարկումներով:

Առկաիրավիճակ

Հայտարարվում է, որ սահմանագծման հարցում առաջնորդվում են Խորհրդային Միության ինչ-որ վարչական բաժանումներով, որի իրավական հիմքը անհասկանալի է:

Իրադրությունը 1990-1991 թթ.   

  • Վրաստանի Գերագույն խորհրդի նախագահ Զ. Գամսախուրդիան 1991 թ. ապրիլի 9-իիրելույթումհայտարարեցՎրաստանիանկախությանվերականգնմանմասին՝հիմքընդունելով 1918 թ. մայիսի 26-ինընդունվածՎրաստանիանկախությանակտը: Հիշեցնենք նաև, որ Վրաստանի Գերագույն խորհուրդը 1990 թ. մարտի 9-ին ընդունեց «Վրաստանի սուվերենության պաշտպանության երաշխիքների մասին» որոշումը, որով Կարմիր բանակի մուտքը Վրաստան՝ 1921 թ. փետրվարին, անվանվեց անեքսիա և օկուպացիա: Մի քանի ամիս անց՝ հունիսի 20-ին, ՎԽՍՀ Գերագույն խորհուրդը, անօրինական ճանաչեց պետական այն բոլոր պայմանագրերը և ստեղծված կառույցները, որոնք կնքվել էին և ստեղծվել «Վրաստանի օկուպացիայից» հետո: Այսպիսով՝ Վրաստաննիրեն հայտարարեց ոչթե ՎԽՍՀ, այլ 1918 թ. ՎրաստանիԴեմոկրատականՀանրապետությանբացարձակիրավահաջորդ, որով իսկ խոցելի դարձրեց իր սահմանները՝ կարճ ժամանակ անց հեռացնելով իրենից Աբխազիային ու Հարավայի Օիսային։ Հիշենք՝ Վրաստանի ներկա տեսքը (ներառյալ Աբխազիան և Հարավային Օսեթիան), որով այն ճանաչում են աշխարհի մի շարք երկրներ, ձևավորվել է 1922-1931 թթ.։
  • Համաձայն Ադրբեջանի Հանրապետության 1991 թ. հոկտեմբերի 18-ի թիվ №222-XII Սահմանադրական ակտի, 2-րդ կետի. «Ադրբեջանըհանդիսանումէ 1918 թ. մայիսի 28-իցմինչև 1920 թ. ապրիլի 28-ըգոյությունունեցողԱդրբեջանիՀանրապետությանիրավահաջորդը»: Նույն ակտի 3-րդ կետի համաձայն՝ 1922 թ. դեկտեմբերի 30-ի ՍՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրն Ադրբեջանի մասով համարվում է անվավեր: Նախկին ՍՍՀՄ անդամ հանդիսացող ինքնիշխան պետությունների հետ բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա»: Ադրբեջանը ևս խոցելիդարձրեցիրսահմանները, քանի որ 1918-1920 թթ. իր կազմում չէին ներառված Արցախը, Նախիջևանըևայլն:

         Այսպիսով՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի պարագայում ամեն ինչ հստակ է. վերջիններս իրավական իմաստով մերժել են խորհրդային շրջափուլի ժառանգությունը և իրենց համարում են առաջին հանրապետությունների իրավահաջորդներ:

  • Հայաստանի պարագան որոշակիորեն տարբեր է: Հայաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից՝ ՀԽՍՀ-ի տարածքի հենքի վրա, և ՀՀ անկախացման շրջանում չի ընդունել որոշումներ, համաձայն որոնց՝ կմերժեր խորհրդային շրջանի ժառանգությունն այնպես, ինչպես Վրաստանն ու Ադրբեջանը: Միաժամանակ՝ Հայաստանի անկախության հռչակագրում (23 օգոստոսի, 1990 թ.) ամրագրված է հետևյալը. «…Հիմնվելով 1989 թվականիդեկտեմբերի 1-ի «ՀայկականԽՍՀ–իևԼեռնայինՂարաբաղիվերամիավորմանմասին» ՀայկականԽՍՀԳերագույնխորհրդիևԼեռնայինՂարաբաղիԱզգայինխորհրդիհամատեղորոշմանվրա, զարգացնելով 1918 թվականիմայիսի 28-ինստեղծվածանկախՀայաստանիՀանրապետությանժողովրդավարականավանդույթները…»: Փաստենք նաև, որ նորանկախ ՀՀ-ի սահմանադրությունը հիմնված է Հռչակագրի վրա։

Մի քանի հաստատումներ

  • ՀՀ-ի՝ որպես նորանկախ պետության սահմանները չե՛ն կարող հիմնված լինել ՀԽՍՀ սահմանագծման վրա, քանի որ դրանք երբևէ չեն ճանաչվել միջազգայնորեն և չունեն իրավական լեգիտիմություն: ՀԽՍՀ – ԱԽՍՀ սահմանները եղել են ոչ թե պետական կամ միջազգայնորեն ընդունելի սահմաններ, այլ ունեցել են պարզ վարչատարածքային իմաստ: Ավելի պարզ ասած՝ Զանգելանի և Կապանի շրջանների կոլտնտեսությունների (կոլխոզներ) կամ սովետական տնտեսությունների (սովխոզներ) «շփման գծերը» չե՛ն կարող հիմք ծառայել պետական սահմանագծման համար:   
  • Հայաստանն իր պատմության մեջ ունեցել է միջազգայնորեն ճանաչված և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սահմանները որոշած մեկ Հանրապետություն, որը հանդիսանում է Հայոց առաջին Հանրապետությունը։ (Հայաստանի խորհրդայնացման պատճառով, ցավոք, Թուրքիայի հետ այդ սահմանները չկենսագործվեցին, նույն պատճառով սահմանագծում տեղի չունեցավ ՎրաստանիևԱդրբեջանիհետ, որը պետք է իրագործեր ԱզգերիԼիգայիԳլխավորխորհուրդը՝ լեգիտիմ լիազորություններով՝ ելնելովազգագրականպատկերից):

Վերոհիշյալ փաստերն ընդհանրացնելով՝ նշենք.

  • Նոյեմբերի լույս 10-ի գիշերն ստորագրված եռակողմ հայտարարության մեջ չկակետԶանգելանիևԿուբաթլուիշրջաններիվերադարձիմասին: Տվյալպարագայումպետքէգործիհայտարարությանառաջինկետը, այնէ՝ԱդրբեջանիՀանրապետությունըևՀայաստանիՀանրապետությունըկանգենառնումիրենցզբաղեցրածդիրքերում։Հետևաբար՝ԶանգելանիևԿուբաթլուիշրջաններիևՀՀՍյունիքիմարզիսահմանըպետքէդառնաայնգիծը, որտեղկանգենառելզորքերըհայտարարությանստորագրմանպահին: Ի դեպ, այս նույն՝ հայկական կողմի համար ոչ ձեռնտու սկզբունքն է գործել Արցախի բոլոր հատվածներում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի ու Մարտունու պարագաներում, ինչի հետևանքով Ադրբեջանն իր վերահսկողության ներքո վերցրեց նախկինում ԼՂԻՄ-ի կազմի մեջ եղած մի շարք քաղաքներ ու բնակավայրեր:
  • Ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունները խորհրդայնացման պահին ունեցել են սահմանազատման բոլորովին այլ պատկեր, միաժամանակ՝ սահմանազատման խնդրում գործել են միանգամայն այլ՝ միջազգայնորեն ընդունելի, ճանաչված և լեգիտիմ սկզբունքներ: Ցավոք, դրանք չեն կիրառվել՝ երկրների խորհրդայնացման պատճառով:

Ո՞րնէայնիրավարարփաստաթուղթը, որիվրահենվելովմիայնհարկավորէիրականացնելՀՀ-ԱՀսահմանագծումը։

Վկայակոչենք 1920թ. օգոստոսի 10-ին ընդունված Սևրի պայմանագրի 92-րդ հոդվածը. «ԱդրբեջանիևՎրաստանիհետՀայաստանիսահմաններնըստպատկանելույնկորոշվենշահագրգռվածպետություներիընդհանուրհամաձայնությամբ։Երբ 89-րդհոդվածումնախատեսվածորոշումնարդենընդունվածկլինիևեթեդրանիցհետոայսկամայնշահագրգռվածպետություններըչենկարողանաընդհանուրհամաձայնությամբորոշելիրենցսահմանագիծը, վերջինսկորոշենԳլխավորդաշնակիցտերությունները, որոնքդրահետմիասինպետքէհոգտանենսահմանազատումըտեղումգծանշելումասին» (ՀՄԴևՍԱՔՓ, Ե., 1972, էջ՝ 677)։Սույն փաստաթուղթն ստորագրել են 18 երկրներ։ Նախքան պայմանագրի ստորագրումը Փարիզի վեհաժողովն իր 1920 թ. փետրվարի 24-ի՝ «Հայաստանիսահմաններըորոշողհանձնաժողովիառաջարկներևզեկույց»-ում, որն ստորագրել են Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները, հայտարարում է. «ԻնչվերաբերումէՀայաստանիպետությանևՎրաստանի, ինչպեսնաևԱդրբեջանիսահմանին, ապաՀանձնաժողովըգտնումէ, որներկայումսնախընտրելիէսպասելվերոնշյալսահմաններիհստակեցմանվերաբերյալայնպիսիհամաձայնությանարդյունքներին, որոնցերեքհանրապետություններնիրենքկհանգենպայմանագրերիմեջ։Այնդեպքում, եթեսույնհանրապետություններնիրենցսահմաններիվերաբերյալչենհանգիորևէհամաձայնության, ապահարցըպետքէփոխանցվիԱզգերիլիգայիիրավարարությանը, որըկստեղծիմիջդաշնակցայինհանձնաժողով՝տեղումորոշելուվերոնշյալսահմանները՝հաշվիառնելով, որպեսսկզբունք, ազգագրականտվյալները»։Սույն փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի Ամբողջական զեկույցի մեջ՝ որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ:

Սույնփաստաթուղթը (զեկույց–առաջարկը), որիգոյությանը, փաստորեն, բացիԲրիտանիայից, Ֆրանսիայից, ԻտալիայիցևՃապոնիայիցիրավականուժէհաղորդելնաևԱՄՆ–ը, ՀայաստանիևԱդրբեջանիսահմանազատմանպատմությանմեջմիակիրավականուժունեցողփաստաթուղթնէ։

Սույն փաստաթղթի գոյության և այսպիսի իրադրության պայմաններում է ԱՄՆ-ը 1920թ. ապրիլի 23-ին ճանաչել Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունն՝ ի տարբերություն Ադրբեջանի, որի առաջին հանրապետության անկախությունն այդպես էլ չճանաչվեց ԱՄՆ-ի կողմից։

Նորանկախերկուպետությունները՝ՀՀ–նևԱՀ-ն, 1990-ականներիսկզբներինչեն ճանաչելմիմյանցանկախությունըևտարածքայինամբողջականությունը, և մինչայժմչկաիրավարարվճիռունեցողմիփաստաթուղթ, որըկմատնանշերճշգրտվածսահմանագծումներիարդյունքումերկկողմանիճանաչվածսահմաններիմասին։

Հետևաբար՝ եթե նորանկախ երկու պետությունները՝ ՀՀ-ն և Ադրբեջանը, մինչ այսօր չեն կարողացել իրականացնել սահմանազատման աշխատանքները՝ չխախտելով արդարությունը, ապա միանգամայն անհրաժեշտ է, որ ներկաՀՀ-Ադրբեջան սահմանազատմանհարցըդրվիԱզգերիլիգայինիրավահաջորդկազմակերպության՝ՄԱԿ–իևմասնավորաբար՝վերջինիսԱնվտանգությանխորհրդիվրա։ Իսկվերջինսիրհերթինպարտավորէսահմանազատումնիրականացնելազգագրականայնպատկերիհիմանվրա, որըգոյությունուներ 1920 թ. աշնանը։

Որոշ եզրահանգումներ

  • Այնսահմանագծումը, որըկատարվումէ ներկայիսՀՀ–ԱՀհատվածում, չի՛կարողունենալիրավականուժ։ Այն բնավ չի կարող համարվել Փարիզի վեհաժողովի՝ 1920 թ. փետրվարի 24-ի՝ «Հայաստանիսահմաններըորոշողհանձնաժողովիառաջարկներևզեկույց»-ում (ՎուդրոՎիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-իիրավարարվճռիԱմբողջականզեկույցի 1-ինհավելվածի 2-րդփաստաթուղթ) սահմանված՝ հանրապետությունների  սահմանների վերաբերյալ փոխադարձ համաձայնության արդյունք, քանի որ այն իրականացվում է.
  1. Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և հարձակման սպառնալիքների պայմաններում,
  2. Խորհրդային կամայական սահմանազատման հենքի վրա:     
  • Սահմանագծման բոլոր այն քաշքշուկները, որոնք ներկայումս տեղի են ունենում ՀՀ-Ադրբեջան «սահմանի» երկայնքով՝ սահմանազատման համար սահմանված սկզբունքները և միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու արդյունք են։ Այդ քաշքշուկներն ու հայ բնակչության արդարացի բողոքի ձայնը չի լռելու այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է այդ՝ խորքի մեջ զավեշտալի գործընթացը։
  • Չնայած ուշացած, այնուամենայնիվ՝ ժամանակն է, որ դադարեցվեն ՀՀ-ԱՀ, այսպես կոչված, «սահմանազատման» աշխատանքները, որոնք տեղավորվում են ՀՀ իշխանությունների՝ հայրենիքի հանդեպ դավաճանական գործողությունների համալիր քայլերի մեջ։
  • Սահմանազատման երկուստեք ընդունելի տարբերակը պետք է որոշի երկու կողմերի ներկայացուցիչներից (գեոդեզիստներ, իրավաբաններ, պատմաբաններ, պետական պատկան մարմինների ներկայացուցիչներ և այլն) հատուկ հանձնաժողովը: Սահմանների վերաբերյալ որևէ համաձայնության բացակայության պայմաններում ՀՀ-Ադրբեջան սահմանագծումը պետք է իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ հաշվի առնելով 1920 թ. աշնանը առկա ազգագրական տեղաբաշխումները։  

Վահե Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քանի դեռ ամեն բան մսխված չէ, պարոն Փաշինյան, հրաժարական տվեք

Հաջորդ գրառումը

Առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Գագիկ Սուրենյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Մենք մեզ պարտված չենք համարի, ինչ էլ լինի» բանաձեւը փաստորեն դրվել է հենց սկզբից. Հակոբ Բադալյան

14/03/2026
Հոգևոր

Մի նկարի պատմություն. Սամվել դպիր Գրիգորյան

14/03/2026
Նորություններ

Պարիր Ավինյան, քանի դեռ շատ բաների համար պատասխան տալու ժամանակը չի եկել. Ոսկան Սարգսյան

14/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավելին սպասելի չէր… դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ Սրբազան

14/03/2026
Հաջորդ գրառումը

Վաղը առավոտյան ժամը 10-ից շրջափակում ենք Կառավարության շենքը․ Հայրենիքի փրկության շարժում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական