Մենք այստեղ ենք մեր տղերքի արյունը պահելու համար, Նիկո՛լ, դու ջուր չես սարքելու, հայրենիքը չե՛ս ծախելու, Նիկո՛լ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի հարազատը՝ Եղիշե Զաքունցը, Ֆրանսիայի հրապարակի հարթակից։
Էկրանին ցուցադրվեցին կադրեր՝ ինչպես են տղերքը ուրախ-զվարթ մարտի գնում։
«Արա Նիկո՛լ, նայի տղերքը ոնց էին գնում կռվի քո համար․․․ Նիկո՛լ, հիշի, սաղ կյանքդ պատասխան ես տալու։ Նիկոլ, քո երեխեքը, քո ընտանիքը պատասխան են տալու, սաղ կյանքդ կյանք չես ունենալու դու, կհիշես»,-դիմեց Փաշինյանին զոհվածի հարազատը։
Մանրամասն՝ տեսանյութում․