Տաշիր ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը Միացյալ Նահանգների Կրոնական Ազատությունների Հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդի և «Քրիստոնեական Համերաշխություն Միջազգային» (CSI) կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբների հետ շրջել է Երևանում, այնուհետև հանդիպում ունեցել իրենց գրասենյակում, որտեղ հյուրերին ներկայացվել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ՝ մասնավորապես այդ կապի բացակայությունը։
Նշենք, որ Ասիֆ Մահմուդը և Ջոն Էիբները Երևանում մասնակցել են «Աղոթքի նախաճաշին»։





