Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ գերեվարված զինծառայողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որևէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ։
Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը։
Ըստ պարբերականի՝ այսօր Երևանում կլինի Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները և ով մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով:
Բանակցությունների առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից։ ՀՀ պահանջներից մեկը եղել է, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն հայրենիք:
Թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում, դեռ պարզ չէ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: