Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանն եւ Հայաստանը ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:
«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջեւ նախկինում կնքված պայմանագրերի համաձայն, բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին եւ ամբողջությամբ », – ասել է Ռեշետնիկովան: