Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների գործընկերների հետ միասին մասնակցում է միջկառավարական խորհրդի նիստին: Միջոցառումը տեղի է ունենում Երևանի մարզահամերգային համալիրում:
Հանդիպման ընթացքում կառավարությունների ղեկավարները պետք է քննարկեն ԵԱՏՄ աշխատանքի արդիական հարցեր։
Հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն սանիտարահամաճարակային իրավիճակին և ԵԱՏՄ երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համապարփակ ծրագրի իրագործմանը:
Միշուստինը նախատեսում է Երևանում հանդիպել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր բելառուս գործընկեր Ռոման Գոլովչենկոյի հետ: