Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է Արցախի խնդրին. հաղորդում է Anadolu-ն:
«Մենք օգնեցինք վերջ դնել 30-ամյա օկուպացիային և թալանին Լեռնային Ղարաբաղում: Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, այսպես կոչված, Մինսկի խումբը, 30 տարի չկարողացան լուծել այս հարցը՝ մեր ադրբեջանցի եղբայրներին զրկելով իրենց հողերից և դարձնելով նրանց փախստական: Ի վերջո, մեր ադրբեջանցի եղբայրները կտրեցին իրենց սեփական պորտալարը և հասան իրենց հողերին»,– նշել է նա։
Էրդողանը նաև ասել է, որ իրենց ժողովրդի հետ աշխատում են պաշտպանել իրենց եղբայրների, առաջին հերթին՝ Կիպրոսի ու Ադրբեջանի թուրքերի շահերը:
Yerkir.am