Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» ուսումնական դասընթացի ծրագիրը

09/11/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ծրագիրըԱրդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 8-ին մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» 5-օրյա ուսումնական դասընթացի ծրագիրը:ԱՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Միջոցառմանը մասնակցոել են նաև Ոստիկանության, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Պարեկային ծառայության, Ոստիկանության կրթահամալիրի և Ոստիկանության կին ծառայողները:

Ողջույնի խոսքում փոխնախարարը, ներկայացնելով ամփոփ վիճակագրություն օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ընդգծել է, որ գենդերային զգայունության մոտեցումները, չսահմանափակվելով միայն քվոտաներով, պետք է կիրառվեն բոլոր ոլորտներում։ Միաժամանակ հավելել է, որ կարիերայում կանանց ակտիվության մասին խոսակցությունը բնավ ձևական կողմի մասին չէ, այլև իմաստալից մասնակցության, որի հիմքը արժանիքների վրա հիմնված առաջխաղացումն է:Վերոնշյալի համատեքստում, փոխնախարար Գրիգորյանն անդրադարձել է Պարեկային ծառայության ներդրման ընթացքում ծառայողների ընտրության մրցույթում կանանց 30 տոկոս մրցութային տեղերի սահմանման Կառավարության մոտեցմանը՝ նշելով, որ Ոստիկանության կրթահամալիրի լավագույն առաջադիմությունն ունեցող ուսանողների անվանատախտակում 80 տոկոսից ավելին կանայք և աղջիկներ են, սակայն կարիերայի հետագա՝ ավելի բարձր աստիճաններում, նրանք այդ ինտենսիվությամբ ներկայացված չեն ծառայության բարձր պաշտոններում: Այդուհանդերձ, փոխնախարարը փաստել է, որ թեև արդյունքը հեռու է սպասված լինելուց, բայց վստահություն է հայտնել, որ գործադրվող ջանքերի շնորհիվ, ծառայության ներդրման առաջին փուլին զուգընթաց, կաճի նաև կանանց ներգրավվածության համամասնությունը:

Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին կարևորել է այն արժեքներն ու հեռանկարները, որոնք կանայք բերում են ցանկացած ոլորտում, այդ թվում՝ իրավապահ համակարգում, ինչպես նաև ընդգծել է աշխատավայրում հավասարության անհրաժեշտությունը։Ամփոփելով՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը նախաձեռնության համար և հաջողություն է մաղթել կին ծառայողներին: Արդարադատության նախարարության անունից ամբողջական աջակցություն հայտնելով նման նախաձեռնություններին՝ միաժամանակ ընդգծել է, որ սեռով պայմանավորված լավ ու վատ ոստիկաններ չկան և հորդորել է կանանց լինել համարձակ ու ակտիվ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2022-ի հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ

Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1121, մահվան՝ 67 նոր դեպք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
Նորություններ

Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա. Տիգրան Աբրահամյան

01/11/2025
Նորություններ

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

01/11/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1121, մահվան՝ 67 նոր դեպք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական