«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մարզադաշտի վերաբացումը նշանավորվել է ֆուտբոլի վետերանների Մարտունու և Ճարտարի թիմերի ընկերական խաղով,որը նվիրված էր հայ ժողովրդի հաղթանակներին և այդ հաղթանակները կերտած հերոսներին:Պատերազմի հետևանքով վնասված Մարտունու մարզադաշտի վերականգնմանն աջակցել են «Երազանք» հիմնադրամի համահիմնադիրները:Այս մասին տեղեկացրեց Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:«Աշխատանքներն իրականացվել են մարզադաշտի աշխատակիցների ուժերով և «Վարանդաշին» շինարարական կազմակերպության աջակցությամբ: Մարզադաշտի վերաբացմամբ ուզում ենք ասել, որ հրետակոծելով մեզ հաղթել չի լինի:Մենք ապրել ենք և ապրելու ենք մեր հողում»,-ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը: