Մամուլն այսօր՝
📜«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև ԱԺ հավանական արտահերթ ընտրությունները հանդիպում ունենալ իր թիմի յուրաքանչյուր անդամի հետ:
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Հրապարակ»-ը գրում է,- ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստ է կայացել: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Շաքե Իսայանը»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային և Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Միլոնովը Ալիևի գործողությունների նկատմամբ միջազգային հանրության լռության մասին։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Երևանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչև արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից»,- գրում է «Իրավունք»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները:
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հարաբերություններում վերջին օրերին կտրուկ շրջադարձ է նկատվում: Տևական ժամանակ անկյուն քշված Միրզոյանի հետ Փաշինյանն իր մոսկովյան այցից հետո ավելի սերտ է շփվում»,- գրում է «Հրապարակ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ժողովուրդ»-ը գրում է,- «Վճռաբեկ դատարանը գործի է անցել և իր որոշումներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իշխանություններին և պատրաստ է նրանց քիմքին հաճո որոշումներ կայացնել»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է Վիտալի Բալասանյանը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ