«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՀՀ դեսպաններին սեպտեմբերի 21-ի նախօրեին հրահանգել էին անկախության տոնի ընդունելություններ չանել, բացառությամբ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցի, ով սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում գունագեղ ընդունելություն է հրավիրել` նվիրված անկախության 30-ամյակին:
Հրավիրվել են հայ համայնքի այն անդամները, որոնք յուրային են եւ տհաճ անակնկալներ չեն մատուցի համայնքի կողմից չընդունվող դեսպանին: Մեզ տեղեկացրին, որ Մակունցը չի կարողանում լեզու գտնել հայ համայնքի, ինչպես նաեւ Հայ դատի գրասենյակի հետ եւ լուրջ խնդիրների է բախվել: Նրան համայնքը մերժում է, իսկ նման պայմաններում լավ աշխատանքը բացառված է:
Մակունցին փորձում է աջակցել Արսեն Խառատյանը, բայց նա էլ բարձր հեղինակություն չունի համայնքում, նրա առաջարկած «լրատվական աջակցությունը» ցանկալի արդյունք չի տալիս: Չնայած որոշ համայնքային կառույցների ներկայացուցիչներ գաղտնի հանդիպել են Մակունցի հետ, բայց դա թաքցնում են՝ վախենում են, որ Մակունցին ուղղված մերժմանն իրենք էլ կարժանանան: 2018-ի էյֆորիայից ամերիկահայ համայնքում գրեթե հետք չի մնացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում