Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի էջում արված գրառմամբ տեղեկացնում է հետևյալը.
«Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։
Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»։
Հակակոռուպցոին կոմիտեից հայտնել են, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չհայտնեցին։