Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հույսի արահետը 1 տարեկան է

21/09/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 20-ին Երևանի բուսաբանական այգու «Հույսի արահետ»-ում տեղի ունեցավ Խաչարձանի օրհնության կարգն ու բացման արարողությունը: Արահետի հիմնադրման օրից սա թվով 7-րդ միջոցառումն էր: Համառոտ անրադառնալով Արահետի անցած մեկամյա ուղուն, նախաձեռնության կազմակերպիչ, պատմաբան Սամվել Բաղդասարյանը ընդգծեց, որ հանգամանքների բերումով, հայ ժողովրդի համար դժվարին տարվան զուգահեռ` Արահետն էլ, ասես, ստիպված եղավ հասունանալ առավել արագ` հասակ առնելով ոչ միայն յուրաքանչյուր տնկված ծառի հետ, այլև հոգևոր, մշակութային միջոցաումներով: Նշվեց Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151-ամյակը, հիշատակվեց Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցը, որի շրջանակներում տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը, նշվեց Հաղթանակի օրն ու Սարդարապատի հերոսամարտը, որի 103 ծառի տնկումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին: Իսկ Արահետի պայմանական «թանգարանը» համալրեցին խորհրդանշական` «Կենաց ծառը», «Ծառ հիշատակաց»-ն ու «Ծառ ապրողաց»-ը:

«Հայկական շատ ընտանիքներում, զավակի առաջին տարեդարձը նշվում է մկրտությամբ և հիշարժան նվերով: Նվերը` խորհրդանշական Խաչարձանն է /քանդակագործ` Արմեն Եղիազարյան/, որի օրհնության կարգը, նման է մկրտության, ուստի Արահետին հարկավոր է նաև հոգևոր նոր անուն: Արահետին ապրեցնողը այս մեկ տարվա ընթացքում եղել է հույսը: Այլևս սա Հույսի արահետ է», – ամփոփելով իր խոսքը նշեց Ս.Բաղդասարյանը:

Անդրադառնալով Խաչարձանին զետեղված գրությանը` «Հայոց մեծ Եղեռնի 106-րդ և Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարելիցին», Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը կարևորեց. «Մեկը տխուր առիթ է, մյուսը` ուրախ: Բայց և՛ տխրության պահին, և՛ ուրախության պահին պետք է լինենք միասնական: Անցած տարվա ընթացքում ունեցանք 44-օրյա պատերազմ, մեր տղաները անհավասար պայքար մղեցին թուրքի դեմ` չխնայելով, Աստծո կողմից տրված ամենաթանկը` կյանքը: Մենք պետք է ապրենք այնպես, որ տղաները` նայելով վերևից, չզղջան, ապրենք միասնական, սիրով, ներողամտությամբ: Եվ այս Խաչարձանը պետք է դառնա ասվածի վկայությունը»: Նշենք, որ Խաչարձանի տեղադրումն, ինչպես նաև Արահետի ընթացիք աշխատանքները իրականացվել են Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքի օժանդակությամբ: Հատուկ շնորհակալություն Երևանի բուսաբանության ինստիտուտի տնօրեն` Անահիտ Ղուկասյանին` Արահետի կողքին լինելու համար: Ինչպես նաև շնորհակալություն Արահետի աշխատանքներին մասնակցած բոլոր գաղափարակից-ընկերներին` սրտացավ վերաբերմունքի համար: Միջոցառմանը մասնակցեցին Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի № 147 դպրոցի աշակերտները` ուսուցիչ Սոֆյա Ղամբարյանի գլխավորությամբ, Արահետի մշտական այցելուներ, հյուրեր:

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պանթյուրքական ծրագրերի համակարգողը Բաքվում հայտարարում է, որ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան. իրանագետ

Հաջորդ գրառումը

ՄԻԵԴ-ը բավարարել է «Հայկական ժամանակի» ներկայացրած գանգատն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի եւ կստանա 9.000 եվրո հատուցում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Թաթոյանը դիմում է Վենսին՝ մատնանշելով Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

03/02/2026
Նորություններ

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

ՄԻԵԴ-ը բավարարել է «Հայկական ժամանակի» ներկայացրած գանգատն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի եւ կստանա 9.000 եվրո հատուցում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական