Sputnik Armenia-ն դիմել է ԿԳՄՍ նախարարություն` պարզելու, թե որքանով են ՀՀ դպրոցներն ու կրթական համակարգը պատրաստ այս տարվա սեպտեմբերից մեկնարկած՝ տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրին։
2022 թ–ի սեպտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանի 23 դպրոցներում մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման գործընթացը։ Տեղեկությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ներկայացված տվյալների համաձայն՝ 23 դպրոցներից 7-ում դասավանդվում է պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 9-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն:
Նախարարությունից նաև հայտնում են, որ տվյալ 23 դպրոցներում այդ լեզուները դասավանդվում են կա՛մ խմբակի ձևաչափով, կա՛մ 3-րդ օտար լեզվի, կա՛մ երկու ձևաչափերով միաժամանակ: