Հերոսների մայրերից հինգը մարմնական վնասվածք է ստացել. փաստաբան

11

2022թ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգ մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. տեղեկացրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում 35 ՀԿ-ներին, քաղհասարակության բոլոր ներկայացուցիչներին, անհատ անձանց՝ պանթեոնում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների կապակցությամբ համաչափ արձագանքի համար»,- գրել է փաստաբանը։