Հռոմի «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի «Կրոտոնեի» հետ արտագնա խաղին հայտավորել է 21 ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է forzaroma կայքը:
Ըստ աղբյուրի, հանդիպմանը չեն կարող մասնակցել թիմի առանցքային խաղացողներ Լեոնարդո Սպինացոլան ու Պեդրոն, որոնք դեռ չեն ապաքինվել վնասվածքից: Դարպասապահ Անտոնիո Միրանտեն, բուժել է մկանային վնասվածքը և առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ, սակայն չի հայտավորվել խաղին:
Հենրիխ Մխիթարյանը, որը նիդեռլանցի Ռիկ Կարսդորպի հետ կատարած գոլային փոխանցումներով հանդիսանում է Ա սերիայի ամենաարդյունավետ զույգը, ընդգրկվել է նախնական կազմում և թիմի հետ կմեկնի «Կրոտոնեի» հետ արտագնա խաղին:
Yerkir.am