Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի իմ սիրելի համայնքի ղեկավարնե՛ր, մանկավարժնե՛ր.
Տեղեկություն ստացա, որ այս կիրակի օրով մարզային իշխանությունները ձեզ հրավիրել են մարզպետարան՝ հրահանգավորելու դավաճանի կազմակերպած մարտի 1-ի հանրահավաքին մասնակցությունը ապահովելու ուղղությամբ:Սիրելի՛ ուսուցիչներ և տնօրեննե՛ր, մենք միասին պայքարել ենք կրթական համակարգում արմատավորված հոռի բարքերի, այդ թվում՝ վերադասի ապօրինի հրահանգների դեմ, և կարող եմ ասել, որ հաջողել ենք: Ձեր կեցվածքով թույլ մի՛ տվեք այդ երևույթների վերակենդանացմանը: Դուք պատասխանատու եք ձեր և մեր բոլորի սերունդների առջև:
Հարգելի՛ համայնքի ղեկավարներ, բազմիցս ասել եմ՝ դուք եք ձեր ներկայացրած համայնքի դեմքը, ջուր մի՛ լցրեք մարտի մեկ կազմակերպած, հայրենիքը թշնամուն հանձնած դավաճան իշխանության ջրաղացին, ձեզ պահեք արժանապատիվ, քանզի այսօր՝ հենց այս պահին վճռվում է մեր հայրենիքի ճակատագիրը, հայոց պետականության, հայ ժողովրդի ինքնության, ՀԱՅԻ լինել-չլինելու հարցը:
Հավատում և վստահում եմ ձեզ: