Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, որին զուգընթաց` անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով»,–նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ։




