Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրային քննարկման է ներկայացվել ՆԶՊ առարկայի չափորոշիչը. ԿԳՄՍՆ

08/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային եւ տարածաշրջանային իրավիճակով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ անհատականից դեպի խմբային (ջոկային) պատրաստվածություն։ ՆԶՊ առարկայի ուսուցումը հավասարապես նախատեսված է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար:

Ժամանակակից պատերազմները մեծ նշանակություն են տալիս գերճշգրիտ միջոցներին, մարտական ռոբոտներին, կապի եւ տեղեկատվության ժամանակակից համակարգերին, ինֆորմացիոն-հոգեբանական միջոցառումներին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ծրագիրը վերանայվել է, ավելացել են «Մոբիլ ջոկատների մասին» եւ «Աշխարհազորի եւ կամավորական ջոկատների նշանակությունը եւ դրանց համագործակցությունը կանոնավոր բանակի հետ» թեմաները։ «Պայքարը հակառակորդի ցածր թռչող ինքնաթիռների դեմ» թեման համալրվել է «Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը եւ դրանցից պաշտպանվելը» ենթաթեմայով:
 Ծրագրում ներմուծվել են նոր բաժիններ.

Մարտավարաֆիզիկական պատրաստություն՝ 8-11-րդ դասարաններ (նպաստում է շարժողական ընդունակությունների, ֆիզիոլոգիական որակների ձեւավորմանը, մարմնի հավասարակշռության ապահովմանը)

Իրավական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է սովորողների ՀՀ ԶՈՒ կանոնադրային հիմունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքների իմացությունը)

Ինժեներական պատրաստություն՝ 9-11-րդ դասարաններ (ապահովում է անհատական պաշտպանական կառույցների, պատերազմից հետո մնացած եւ չպայթած զինմթերքի հետ վարվելու կանոնների իմացությունը)

Լեռնային հատուկ պատրաստության հիմունքներ՝ 10-րդ եւ 11-րդ դասարաններ (ապահովում է լեռնային ռելիեֆի, լեռնային վտանգների եւ դրանք հաղթահարելու եղանակների իմացությունը)

Կապ եւ տեղեկատվական անվտանգություն՝ 11-րդ եւ 12-րդ դասարաններ (ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում կապի եւ հեռահաղորդակցության ձեւերի, միջոցների իմացությունը, պատկերացում է տալիս ՀՀ ԶՈՒ-ում տեղեկատվական անվտանգության հիմնախնդրի, ռազմական ոլորտի պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին)

Հոգեբանական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է հասարակական գիտակցություն, արժեքներ, վարքականոն, զինվորական կոլեկտիվում միջանձնային կոնֆլիկտների պատճառների եւ դրանից եկող վտանգների մասին իմացությունը եւ դրանց հաղթահարման ուղիները, արտակարգ իրավիճակներում զգուշության, զգոնության, ուշադրության ձեւավորումը եւ տագնապի հաղթահարումը):

ՆԶՊ առարկան զարգացնում է երիտասարդների որոշակի կարողություններ ու ձեւավորում հմտություններ` հստակ գործելու այնպիսի ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսիք են՝ մարտական գործողությունները կամ արտակարգ այլ իրավիճակներ: Նման պատրաստությունը, նախնական փորձի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տալիս սովորողներին հոգեբանորեն պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին, բարդ իրադրությունում ոչ միայն պահպանել սեփական կյանքն ու առողջությունը, այլեւ արագ ու արդյունավետ իրականացնել մարտական կամ այլ առաջադրանքներ։ ՆԶՊ առարկայի ուսուցումը ուղղված է նաեւ հատուկ վարժանքներով սովորողների բարոյահոգեբանական հատկանիշների ձեւավորմանն ու ուժեղացմանը (հայրենասիրություն, կարգապահություն, պատասխանատվություն, ինքնավստահություն, կոլեկտիվիզմ), որոշակի ունակությունների զարգացմանը եւ նոր կարողությունների առաջացմանը (ֆիզիկական ունակություններ, ֆիզիոլոգիական հատկանիշներ, հիշողության, ուշադրության կենտրոնացում ու փոխատեղում, վերլուծական մտածողություն):

Ցածր դասարաններում ավելի շատ ուշադրություն է դարձվում անհատական պատրաստությանը, իսկ բարձր դասարաններում՝ խմբային (ջոկային) պատրաստվածությանը: Կարեւորվում է ջոկի անդամների փոխգործողությունը:

Դաշտային (ճամբարային) պարապմունքներ: Այս պարապմունքները հնարավորություն են տալիս իրականին մոտ պայմաններում մատուցել նյութը, ցուցադրել պահանջվող գործողությունները, իսկ սովորողներին` գործնական վարժանքներով յուրացնել թեման: Բացի երկարաժամկետ ճամբարային փորձաշրջանից, նպատակահարմար է կազմակերպել դաշտային պարապմունքներ շաբաթ կամ կիրակի օրերին՝ աշակերտների եւ ծնողների համաձայնությամբ, դպրոցի ղեկավարության գիտությամբ: Ճամբարային պայմանները առավել մեծ հնարավորություններ են ստեղծում պարապմունքներն անցկացնել ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, ուսուցանել առանձին թեմաներ («Կողմնորոշում աստղերով», «Տեղաշարժ մթության մեջ», «Պահակային ծառայության անցկացում», «Քողարկված կրակատեղի պատրաստում» եւ այլն): Ճամբարային պատրաստության եւ ռազմամարզական խաղերի ընթացքում կարող են լուծվել հետեւյալ խնդիրները՝ բնական միջավայրում տեսական գիտելիքների փորձնական ստուգում եւ ամրապնդում, հմտությունների եւ կարողությունների զարգացում անհատական եւ խմբային վարժանքներով, իրավիճակների մոդելավորում եւ իրական պայմաններում սովորողների խմբային համագործակցության զարգացում, հոգեբանական կայունության ապահովում, սեփական ունակությունները ճանաչելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն։

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգն» արդեն ներկայացվել է հանրային քննարկման: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական եւ կիրառական մասը:

Շեֆ-զորամաս այցելությունը: Սա հնարավորություն է տալիս սովորողներին անմիջականորեն ծանոթանալ բանակային առօրյային, մարտական տեխնիկային, սպառազինության տեսակներին եւ անձնակազմի մարտական պարապմունքներին:

Արտադասարանական խմբակների կազմակերպումը։ Շատ արդյունավետ է դպրոցներում արտադասարանական «Պատանի հետախույզ», «Պատանի լեռնագնաց» եւ այլ խմբակների ձեւավորումը, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ինտենսիվ ուսուցում եւ կարգապահություն։

Ներառական կրթությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպվում է՝ ելնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շահերից, ֆիզիկական եւ մտավոր ընդունակություններից ու կարողություններից:

Նախագծում կարեւորվել է նաեւ միջառարկայական կապերի զարգացումը, ուսուցողական նյութերի պարզեցումը, արդիական ու կարեւոր թեմաներ ներմուծելն ու ոչ պրոֆիլայիններից ձերբազատվելը, ինչպես նաեւ ավելի արդյունավետ մեթոդական մոտեցումների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով․ թույլ տեղումներ են սպասվում

Հաջորդ գրառումը

Վաղարշակ Հարությունյանն օգնական է նշանակել եղբորը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
Նորություններ

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025
Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
Նորություններ

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025
Հաջորդ գրառումը

Վաղարշակ Հարությունյանն օգնական է նշանակել եղբորը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական