Փետրվարի 10-ին Ապարանի երիտասարդների նախաձեռնող խումբը կազմակերպել էր հանդիպում՝ ԱՍԱԼԱ-ի «Վան» ռազմական գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ:
Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Պարոն Սիսլյանը ներկաներին պատմեց հետաքրքիր պատմություններ ու հիշողություններ՝ կապված ԱՍԱԼԱ-ի հետ, ապա պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Քննարկեցին ինչպես ԱՍԱԼԱ-ին վերաբերող հարցեր, այնպես էլ վերջին իրադարձությունները, դրանց պատճառներն ու ներկա իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը։
Լուսանկարները՝ Գայանե Հարությունյանի