Հայ ռազմագերիների հարցը ընդգրկվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում, որն անցկացվում է հիբրիդային ձեւաչափով:
ԵԽԽՎ-ն որոշել է հրատապ քննարկումներ անցկացնել «Ալեքսեյ Նավալնու ձերբակալումն ու կալանավորումը 2021թ. հունվարին» եւ «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» թեմաներով, ինչպես նաեւ շարունակական քննարկումներ անցկացնել «Covid-ի անձնագրեր կամ վկայագրեր. հիմնարար իրավունքների եւ իրավաբանական հետեւանքների պաշտպանություն» ու «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանված անձինք» թեմաներով:
Օրակարգին կողմ է քվեարկել 93 պատվիրակ, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 18: