Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կստեղծենք «Աղավնո» պետություն՝ եթե այսպես շարունակվի

18/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ակտիվ լուրեր շրջանառվեցին, որ զինաթափվում է Արցախի՝ խաղաղարարների տակ գտնվող հատվածները: Հասկանալու համար՝ ի՞նչ զինաթափման մասին է խոսքը, Yerkir.am-ը զրուցել է Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար, հայրենադարձ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանի հետ։Հիշեցնենք՝ «ԱՐԻ» ներդրումային ծրագրի շնորհիվ հիմնադրված գյուղը գտնվում է Աղավնո գետի ափին՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարևանությամբ, դեպի Ստեփանակերտ ճանապարհին հանդիպող Արցախի առաջին գյուղն է։ Այն այսօր ընկնում է մարդասիրական միջանցքի տարածքում, որի անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները։ Չնայած Աղավնոյից ընտանիքներ դուրս են եկել, սակայն մի մասը դեռ գյուղում է:Գյուղ մտնողին այս օրերին դիմավորում է համայնքի մուտքի մոտ զենքով կանգնած գյուղապետը, ով գյուղում մնացած տղամարդկանց հետ միասին անձամբ է հսկում գյուղի անվտանգությունը:«Սա մեր տունն է, մեր հողը, մեր ապրելու հույսը և սա մենք չենք չափում մետրով, մենք այն չափում ենք արյունով, հանուն նրա նահատակված ամեն հայի արյունով»,- ասում է գյուղապետը և չի կարողանում թաքցնել ոչ հուզումը, ոչ էլ ցասումն ու ըմբոստացումը։Հարցին՝ ակտիվ խոսվում է զինաթափման մասին, արդյո՞ք իրենց էլ են պարտադրել զինաթափվել, կամ, առհասարակ ինչ զինաթափման մասին է խոսքը, Անդրանիկ Չավուշյանը պատասխանեց, որ ռուս խաղաղապահները բոլորին պարտադրել են հանձնել ձենքը, հիմնավորելով, որ նրանք կապահովեն բնակիչների անվտանգությունը և հավելել, որ ստորագրված պայմանագրով հինգ տարի նրանք զենք կրելու իրավունք չունեն:«Ես չեմ ենթարկվել և չեմ ենթարկվելու, լսել եմ, որ Արցախի իշխանությունը հանձնել է զենքը, բայց ես չեմ կարող դա անել, իմ գյուղի անվտանգության երաշխիքը միայն իմ զենքն է»,- ասում է գյուղապետը՝ հավելելով, որ չկա ոչ մի երաշխիք գյուղի անվտանգության համար:«Ոչ ոք ինձ գրավոր երաշխիք չի տալիս, որ ես հանգիստ լինեմ գյուղի բնակչության համար, այն բնակիչների, որոնք ինձ են վստահել իրենց կյանքը: Ես այսօր գյուղապետ չեմ, այլ ժողովրդիս պաշտպանը։ Գյուղում ամեն օր կրակոցներ են լսվում, տեսանք՝ որքան գերեվարվածներ ունեցանք, մեր գյուղում կա երեք անհետ կորած, ես ինչպե՞ս պետք է հանձնեմ զենքը, կամ ու՞մ վստահեմ ինձ վստահված պարտականությունը, գյուղի պաշտպանական գիծը մերն է, մենք չենք կարող այն չպաշտպանել: Ես մինչև այսօր իմ զինվորական հագուստը չեմ հանել և միշտ համար մեկ դրության պատրաստ վիճակում եմ»,- պնդում է գյուղապետը և ավելացնում, որ վերջին օրերին ռուս զինվորականներն ադրբեջանական կողմին ճանապարհ են տրամադրել Աղավնոյի տարածքով, և այսօր ադրբեջանցիներն անցնում են իրենցից մի քանի մետր հեռավորությամբ։«Ժամանակավոր տարածքներում, որտեղ իրենք պետք է մնան, սկսել են շատ զինվորականներ կուտակել, ես ռուս խաղաղապահին վստահեմ, իսկ թուրքին կարո՞ղ եմ վստահել, ով չգիտեմ, թե ինչ նպատակով է կուտակվում մեզանից մի քանի մետր այն կողմ»,- նշում է նա։Անդրանիկ Չավուշյանն ըմբոստացել էր նաև, երբ նրան ասել էին, թե պետք է գյուղից հանես Հայաստանի դրոշը. «Ես Սիրիայի քաղաքացի եմ, Սիրիայում մենք միշտ վեհ ենք պահել մեր հայրենիքի դրոշը, իսկ մեր հայրենի հողի վրա մեզ ասում են հանեք դրոշը, դա նշանակում է իմ մահը, և ես ասել եմ խաղաղապահներին՝ այն հանելու համար նախ ինձ ու իմ ընտանիքը պիտի սպանեք, որովհետև իմ ընտանիքի ամեն անդամ այդ դրոշի պահապան է։ Կսպանե՞ն՝ թող սպանեն»։Աղավնոն սահմանագիծ է, պետական մարմինների կողմից չկա հստակ պատասխան գյուղի հետագա կարգավիճակի վերաբերյալ, և, եթե այսպես անորոշ շարունակվի, մենք կստեղծենք Աղավնո պետություն. գյուղապետի հաստատակամ որոշումն է:«Գյուղը հիմնվել է քարը քարի վրա դնելով. Աղավնոն պիտի ապրի և պիտի ապրի հայկական, մենք նոր ենք գնացել Դադիվանք մեր պատարագն արել, մենք այստեղ, մեր հողի վրա ապրելու ենք և սա իմ համար կամ մահ կամ ազատություն է»,- եզրափակեց Անդրանիկ Չավուշյանը։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետք է լուրջ գնահատել իրավիճակը և չանտեսել վտանգները

Հաջորդ գրառումը

Կիբեռոստիկանություն կստեղծվի Ռուսաստանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

01/06/2026
Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

Կիբեռոստիկանություն կստեղծվի Ռուսաստանում

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական