Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԳՄՍՆ-ն փետրվար-մայիս ամիսներին մարզերի, Երևանի և Արցախի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մրցույթը

27/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը փետրվար-մայիս ամիսներին հանրապետության մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մրցույթը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառման անցկացմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել դպրոցներում առողջարարական և մարզական աշխատանքները, բարելավել աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ամրապնդել առողջ կենսակերպը, ինչպես նաև դպրոցահասակների համար ստեղծել տարբեր մարզաձևերով զբաղվելու առումով կողմնորոշվելու պայմաններ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 12-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ «Սպորտլանդիա» մրցույթն անցկացվելու է 4 փուլով՝

1-ին փուլ` հանրակրթական դպրոցներում (փետրվար-մարտ ամիսներին),
2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության համայնքներում, Երևանի վարչական շրջաններում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում (մարտի 10-30-ը),
3-րդ փուլ` ՀՀ մարզերում, Երևանում և Ստեփանակերտում (ապրիլի 10-25-ը),
4-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներ` 1-3-րդ դասարանների աշակերտների միջև մայիսի 6-8-ը Գյումրիում, իսկ 4-7-րդ դասարանցիների միջև՝ մայիսի 13-15-ը Վանաձորում:
Մրցույթի համայնքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցն անհրաժեշտ է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև մարտի 1-ը:

«Սպորտլանդիան» անցկացվելու է ՀՀ մարզերի 41 քաղաքներում (տարածաշրջաններում), Երևանի 10 վարչական շրջաններում (մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին) և Արցախի Հանրապետությունում: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտները:

Ներդպրոցական փուլում 1-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվում են առանձին մրցումներ, որոնց արդյունքում ձևավորվում են հավաքական թիմերը․

1-3-րդ դասարանների թիմի կազմը` 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ (1-ին դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 2-րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ և 3‑րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ),
4-7-րդ դասարանների թիմի կազմը` 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ) (4-րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 5-րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 6‑րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ և 7-րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ):
Մրցույթի անցկացման աշխատանքները համակարգելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը տեղերում որոշելու են կազմակերպիչները (համայնքապետարաններ, մարզպետարաններ և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն)։

Մրցույթի 3-րդ՝ ՀՀ մարզային, Երևանի և ԱՀ Ստեփանակերտ քաղաքի փուլին կմասնակցեն ՀՀ համայնքային փուլում 1-2-րդ, Երևանի 10 վարչական շրջաններից 1-ին և Ստեփանակերտից 1-4-րդ տեղերը գրաված թիմերը, իսկ հանրապետական եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզային, Երևանի և Ստեփանակերտի քաղաքային փուլերում 1-ին տեղը գրաված թիմերը:

«Սպորտլանդիայի» 2-րդ փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները կարժանանան հավաստագրերի և գավաթների, 3-րդ փուլի մրցանակակիրներին կհատկացվի նաև մարզագույք, իսկ եզրափակիչ փուլի մրցանակակիր դպրոցները կստանան հավաստագրեր, մեդալներ, գավաթներ և դրամական պարգևներ՝ մարզագույք ձեռք բերելու համար։ Մարզագույք կստանան նաև հանրապետական եզրափակիչ փուլի 4-12-րդ տեղերը գրաված հանրակրթական դպրոցները։

Հայտեր

«Սպորտլանդիայի» 2-րդ փուլի մասնակցության հայտերը ներկայացվում են ՀՀ համայնքապետարաններ, Երևանի վարչական շրջաններ, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի  նախարարություն, իսկ 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն: Մրցույթի 1-ին փուլի անցկացման հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ համայնքապետարաններ, Երևանի վարչական շրջաններ և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, 2‑րդ փուլինը՝ ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, իսկ 3-րդ փուլի մրցումների ավարտից հետո՝ 5-օրյա ժամկետում, հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով միջոցառման համապատասխան փուլերին մասնակցած հանրակրթական դպրոցների և աշակերտների քանակը:

Հանրապետական եզրափակիչ փուլի մասնակցության նախնական հայտը ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացվում մինչև 2021 թ. մայիսի 3-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բժիշկը նախազգուշացրել Է պատվաստումից հրաժարվելու դեպքում համաշխարհային կոլլապսի մասին

Հաջորդ գրառումը

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
Հաջորդ գրառումը

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական