Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարդինալն ու գործակալը. ո՞վ է կանգնած Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու բացահայտման ետևում․ Politik

19/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Politik.am-ը գրում է․ «Իշխանության ներսում, բացի նրանից, որ պայքար կա առաջինը դառնալու համար, կա պայքար նաև իշխանական թիմի թիվ 2-րդ դեմքը դառնալու համար։ Բոլորն էլ լավ են հասկանում, որ Փաշինյանին փոխարինելու համար անհրաժեշտ է, որպեսզի դառնան թիմում երկրորդ մարդը` ազդեցությամբ, որպեսզի երբ Փաշինյանին փոխարինելու հարց առաջ գա, ապա բոլորի համար պարզ լինի, թե ով պետք է լինի փոխարինողը։ Իշխանության ներսրում երկրորդ տեղի համար պայքարը թեժ էր եղել նաև պատերազմից առաջ, բայց հիմա, երբ Փաշինյանը ամեն պահ կարող է կորցնել իշխանությունը, այդ տեղի համար պայքարն առավել թեժացել է։ Երկրորդ տեղի համար պայքարը մշտապես թեժ է եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջև։

Իշխանական թիմի այս երկու դեմքերի հարաբերությունները միշտ էլ հարթ չեն եղել, բայց դրանք հատկապես սրվել են այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանին հաջողվել է Արարատ Միրզոյանին ուղարկել Ազգային ժողով և, ըստ այդմ, նրան մեկուսացնել կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ դեմքը լինելու հնարավորությունից՝ գոնե կառավարության գործունեության շրջանակում։ Կառավարությունում բոլորն են հասկացել, որ Արարատ Միրզոյանը թույլ կազմակերպչական կարողություններ ունի և չունի մտավոր ճկունություն, ուստի Ավինյանին հաջողվել է գործը հանգիստ գլուխ բերել։

Արարատ Միրզոյանն էլ գնալով Ազգային ժողով չի հանձնվել և այնտեղից փորձել է «պալատական հեղաշրջում» կազմակերպել։ Միրզոյանն իր շուրջ է համախմբել 20-ից ավել պատգամավորների, որոնք դարձել են իր անջատողական գաղափարների հենարանը (Միրզոյանի հավաքագրած պատգամավորների մասին մենք առանձին անդրադարձ կանենք)։ Միրզոյանը փորձել է իր այս թիմի միջոցով իր կողմը գրավել իմքայլականների մեծ մասին և ընդդիմադիր որոշ գործիչների հետ համագործակցելով պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին և նրա փոխարեն ընտրվել վարչապետ։

Միրզոյան-Ավինյան հարաբերությունների սրացման հաջորդ փուլը եղել է պատերազմի օրերին, երբ ԱԺ նախագահը Արցախում միայնակ է թողնում փոխվարչապետ Ավինյանին և «ծլկում» է Երևան՝ ամբողջ պատասխանատվությունը թողնելով վերջինիս վրա։ Պատերազմի ավարտից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է վերջնականապես իր ճանապարհից մաքրել Արարատ Միրզոյանին։ Ավինյանին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին տեղեկատվության արտահոսքը կազմակերպվել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շրջապատի կողմից։ Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստը լուրջ հարված էր վերջինիս ամբիցիաներին։ 

Հիմա թիմում շատերը խուսափում են նրա հետ կապ պահելուց, իսկ երբ հանրությանը հասանելի դառնան այն «դանոսները», որոնք նա գրել է իր հեղափոխական ընկերների վերաբերյալ, ապա կարծում ենք, որ կարող ենք վերջնականապես խոսել Արարատ Միրզոյանի քաղաքական վախճանի մասին։ Ըստ էության կարող ենք արձանագրել, որ այս փուլում փոխվարչապետ:

Տիգրան Ավինյանը ամրացրել է իր դիրքերը ու հիմա լուրջ հավակնություններ ունի վարչապետ դառնալու։ Ավինյանի դիրքերն ամրացնում է նաև այն հանգամանքը, որ նա ջերմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ինչ-որ իմաստով ԱԱԾ-ն ավելի շատ իր ենթակայության տակ է, այլ ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ զենք կկրեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր թշնամիները շարունակում են իրենց ազդեցությունը ՀՀ իշխանությունների վրա․ Սեյրան Օհանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Նորություններ

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա

02/02/2026
Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր թշնամիները շարունակում են իրենց ազդեցությունը ՀՀ իշխանությունների վրա․ Սեյրան Օհանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական