Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացավ «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը

26/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նորաստեղծ «5165» ազգային շարժումն այսօր՝ ապրիլի 25-ին, անցկացրեց իր անդրանիկ համագումարը, որի ընթացքում ներկայացվեցին շարժման նպատակները և գաղափարախոսությունը։

Արարատ լեռան բարձրությունն անվանում ընտրած շարժումը ազգային ու պետականամետ ծրագրերով ու գաղափարներով լի մարդկանց համար է։ Նպատակն է միասնությամբ կերտել հզոր և կենսունակ Հայաստան։

Խոսելով «5165» շարժման ստեղծման կարևորության և նպատակների մասին` շարժման հիմնադիր Կարին Տոնոյանն իր բացման խոսքում մասնավորապես ասաց. «Շարժման նպատակն է համախմբել բոլոր այն նվիրյալներին, բոլոր այն արհեստավարժ հայորդիներին և ՀՀ քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից, որոնք շատ լավ հասկանում են այն իրավիճակը, որի մեջ գտնվում է մեր հայրենիքը, որոնք պատրաստ են համախմբելու և մեր երկիրը հանելու այս խորը ճգնաժամից, որոնք ունեն հավատ, կամք՝ վերակերտելու Հայաստանը, որոնք չեն ուզում մնալ առանց հայրենիք և համալրել այն ազգերի շարքը, որոնք կան, բայց հայրենիք չունեն: Մեր երկրի ապագան վտանգված է և մեր պարտքն է կանգնեցնել այդ վտանգը: Մեզ դրել են մի իրավիճակում, որ մենք ստիպված ենք ընտրություն կատարել այնպիսի ուժերի միջև, որոնք երկիրը hասցրել են այս օրին և ուզում են հավատացնել ժողովրդին, որ ուրիշ ուժեր չկան, բայց այդ ուժերը կան: Նրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ իրենց գործն են արել՝ համոզված լինելով, որ հայրենիքին ծառայում են գործ անելով»:

«5165» շարժման գաղափարախոսական հենքերի, ազգային նպատակի և երկրի զարգացման գործում կրթության դերի մասին խոսեց շարժման համահիմնադիր անդամ, միջազգային հարաբերությունների մասնագետ, ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ արդեն 30 տարի է, ինչ անկախ պետություն ունենք, սակայն այդպես էլ չենք ձևակերպել մեր ազգային նպատակը, ինչի պատճառով էլ ունենք պառակտված հասարակություն, ձախողված պետություն, գոյութենական շոշափելի սպառնալիք, շարունակվող արտագաղթ, տնտեսական անկում և այլն: Նա հարցադրում արեց՝ ո՞րն է ազգային նպատակը, ով և ինչպե ՞ս է այն ձևակերպում:

««5165» շարժումը հանձն է առնում տալ այս հարցերի պատասխանը, դրանց վերաբերյալ հանրային համաձայնություն ստանալու պարագայում, համախմբել Հայաստանի, Արցախի Հանրապետությունների քաղաքացիներին, այլ պետություններում մեր ազգակիցներին այդ նպատակի շուրջ և կերտել ազգային հզոր ու կենսունակ պետություն կառուցելու ուղին: Մեր պատկերացմամբ հայոց ազգային նպատակն է կերտել այնպիսի պետություն, որը կլինի միջազգային իրավունքի այնպիսի դերակատար, որն ունակ է իր ազգային շահերի ներքո ապահովել իր քաղաքացիների անվտանգության և զարգացման նպատակները, երաշխավորել մրցունակ պետություն դառնալու առաջնահերթությունը: Այնպիսի պետություն, որը հայանպաստ դիրքերից կհասնի Արցախի հիմնահարցի լուծմանը՝ ապահովելով այնտեղի բնակչության անկախության իրավունքը: Պետություն, որն ունակ կլինի արդյունավետ հակակշռել Թուրքիայից եկող գոյութենական սպառնալիքներին՝ ունենալով վերջինիս զսպման ռազմական և դիվանագիտական գործուն մեխանիզմներ, այնպիսի պետություն, որը հայերի ոտնահարված իրավունքները և արդարությունը վերականգնելու երկարաժամկետ ռազմավարություն մշակելու և իրականացնելու հնարավորություն կունենա»,-նշեց Մենուա Սողոմոնյանը:

Շարժման համահիմնադիր Հովհաննես Ղազարյանն էլ անդրադարձավ պետական մտածողության և արդյունավետ կառավարման հիմնահարցերին։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ «5165» շարժման անկյունաքարը համերաշխությունն ու համախմբումն է, ինչը վերականգնման համար իրական հիմքեր ստեղծելու գրավականն է: Համախմբումն անհրաժեշտ է համազգային խնդիրներ լուծելու համար: Նա շեշտեց, որ արդյունավետ կառավարման գլխավոր նախապայմանը սեփական ես-ը մի կողմ դնելն է: ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը` հանդիսանալով շարժման հիմնադիր անդամ, շեշտեց, որ շարժումն անհրաժեշտությունից է ծնվել, նա երբեք անձամբ չի ցանկացել մտնել քաղաքականություն, բայց հիմա մշակույթը քիչ է, քանի որ մեր երկիրն ուզում են խլել մեզնից։

«Մեր երկիրը, որն ունի նման մշակույթ, իրավունք չունի չունենալ առանձին մշակույթի նախարարություն։ Հատկապես հիմա, երբ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել շատ մշակութային կոթողներ։ Դարեր շարունակ մեր մշակույթը՝ պետականության դեր ստանձնած, պահել է մեզ, իսկ այժմ մենք պետք է պահենք մեր մշակույթը։ Բոլոր խնդիրներին պետք է հասցեական մոտեցում և լուծում գտնենք։ Մյուս կարևոր հարցը հայրենադարձությունն է։ Մենք, որպես պետություն, նեղացրել ենք մեր սփյուռքին։ Պետք է փոխենք մեր վերաբերմունքը մեր աշխարհասփյուռ հայրենակիցների նկատմամբ։ Սփյուռքը դրամի քսակ չէ, այն միայն հայրենիքը ծանր պայմաններում փրկելու օղակ չէ։ Սփյուռքը փորձում է իր հնարավորության սահմաններում օգնել իր հայրենիքին։ Սփյուռքահայը այլևս դիտորդ չպիտի լինի. նա պետք է հայրենիքում տուն ունենա։ Մենք պարտավոր ենք պետական երաշխավորություն և արտոնություններ ստեղծել բոլոր հայրենադարձների համար։ Հարկավոր է մշակել հատուկ նախագծեր, օրինակ՝ նոր ավաններ կառուցելով լուծել բնակեցման հարցը,տարածքներ շատ ունենք, արտոնյալ պայմաններ ստեղծենք տնտեսական գործունեություն ծավալելու համար»,- հավելեց Արսեն Գրիգորյանը։

Հաջորդիվ ՀՀ սահմանադրաիրավական հիմնախնդիրներին անդրադարձ եղավ.թեմայի շուրջ ելույթ ունեցավ իրավաբան, տնտեսագետ Վարդան Քալանթարյանը։ Հատկապես 2020-ի ընթացքում տարբեր մարտահրավերների ու խնդիրների առաջ կանգնած առողջապահական ոլորտի մասին խոսեց շարժման հիմնադիր անդամ, բժիշկ Գևորգ Թամամյանը։ Պետության կայուն և ամուր հիմքը զարգացած տնտեսությունն է, ոլորտի խոչընտոդները և հնարավորությունները ներկայացրեց տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ «5165» շարժումն իր գործունեության մեկնարկն ազդարարեց 22.04.21-ին, ինչի մասին շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված տեսաուղերձում հայտնեց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության տնօրեն, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը: Շարժմանը կարող է միանալ յուրաքանչյուր անհատ, ով ունի նոր ու կառուցողական գաղափարներ, կիսում է նաև շարժման գաղափարները, ընդունում է շարժման դրույթները: Անդամակցությունն իրականացվում է երկու ձևաչափով՝ շարժման անդամ և աջակից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այո, թուրքը նստած է մեր բերդաքաղաքում, բայց մենք երբեք չպիտի թույլ տանք, որ նա մեզանից բարձր լինի.Դավիթ Ղահրամանյան

Հաջորդ գրառումը

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են. Դավիթ Համբարձումյան

18/06/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանին հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով պետք է սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան

18/06/2025
Նորություններ

ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարել. Էդմոն Մարուքյան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական