Կիրակի, Մայիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խնդիրը ադեկվատության բացակայությունն է. Դավիթ Անանյան

01/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ՝ փետրվարի 28-ի առավոտյան, մեր տարածաշրջանը մտավ նոր՝ վտանգավոր փուլ։ Սկսվեց այն, ինչ երկար ժամանակ կանխատեսվում էր, բայց որի իրական հետևանքները դեռևս ամբողջությամբ դժվար է գնահատել: ԱՄՆ–Իսրայել հարվածները Իրանի ուղղությամբ փաստացի բացեցին լայնածավալ ապակայունացման դուռը։

Տարածաշրջանը եռում է։ Ոչ թե փոխաբերական, այլ բառի ամենաուղիղ իմաստով։

Եվ այս ֆոնին նայում ես Հայաստանի իշխանությունների հրապարակած լուսանկարներին ու, անկեղծ ասած, մի պահ կարկամում ես։ Մինչ աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է մեր անմիջական հարևանություն, մինչ մեծ խաղացողները վերաձևում են աշխարհը, Հայաստանի իշխանությունները զբաղված են նախընտրական «էքսկուրսիաներով»՝ ավտոբուսներով, ժպիտներով, պերաշկի ծամելով և իրականությունից կտրված տեսարաններով։

Այստեղ խնդիրը նույնիսկ քաղաքական հակադրությունը չէ։ Խնդիրը՝ ադեկվատության բացակայությունն է։

Երբ տարածաշրջանում հրդեհ է բռնկվում, պետության ղեկավարը պարտավոր է լինել ոչ թե քարոզարշավի ռեժիմում, այլ՝ ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Պարտավոր է հաշվարկել ռիսկերը, հասկանալ հաջորդ քայլերը, ապահովել երկրի անվտանգային, տնտեսական և դիվանագիտական դիրքավորումը։

Իրանը մեր անմիջական հարևանն է։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող «արտաքին» լինել Հայաստանի համար։ Սա ուղիղ ազդեցություն ունի մեր անվտանգության, հաղորդակցությունների, էներգետիկ կայունության և նույնիսկ պետականության հեռանկարի վրա։

Այսօր տարածաշրջանում սկսվել է մի գործընթաց, որի տրամաբանությունը պարզ է՝ ուժերը վերադասավորվում են, խաղի կանոնները փոխվում են, և թույլ պետությունները դառնում են առաջին հարվածի տակ հայտնվող օբյեկտներ։

Հարցը պարզ է՝ Հայաստանը այս գործընթացում սուբյե՞կտ է, թե՞ դիտորդ։

Կամ ավելի ճիշտ՝ կարո՞ղ է լինել սուբյեկտ մի իշխանության պայմաններում, որը նույնիսկ չի արձանագրում վտանգի իրական չափն ու մնում է անհաղորդ` ցուցադրելով վտանգավոր անգործություն:

Պետականությունը չի հանդուրժում գիտակցված կամ չգիտակցված իշխանական անլրջություն։ Պատմությունը՝ առավել ևս։

Դավիթ Անանյան, պետական գործիչ, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհ՝ առանց կանոնների. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության չեմպիոն, Գոհար Հարությունյանը՝ փոխչեմպիոն

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում

24/05/2026
Նորություններ

Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ

24/05/2026
Հրապարակախոսություն

ՀՀ-ում իրավական ընթացակարգերի քաղաքականացման և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ. հայտարարություն

24/05/2026
Նորություններ

Առանց դատարանի վճռի մարդկանց «պետական դավաճան» պիտակավորելը Նիկոլի Հայաստանում վերածվել է էժան քաղաքական շոուի. Արման Աբովյան

24/05/2026
Հաջորդ գրառումը

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության չեմպիոն, Գոհար Հարությունյանը՝ փոխչեմպիոն

Ամենաշատ ընթերցվածը

15 Նոյեմբերի, 2019

ԱՇՈՏ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ. «ՀԱՎԱՏԸ ԲԺՇԿԻ ՀԱՆԴԵՊ ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ԴԵՂԱՄԻՋՈՑՆ Է»

15/11/2019

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից Ասում ենՙ եթե բժշկի հետ զրուցելուց հետո հիվանդը չի թեթեւանում, ուրեմն նա բժիշկ չէ,...

ԿարդալDetails
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026

Շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում, խոշոր խմբաքանակն արգելափակել է «Честный знак» մակնշման պետական համակարգը՝...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական