Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խայտառակ զբոսանք՝ Կառավարության մի շենքից մյուսը․ երկրի թիվ մեկ պահպանյալը բազմաթիվ հայհոյանքների ու սուլոցների ներքո վերադարձավ աշխատասենյակ․ «Հրապարակ»

24/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժամանակին քաղաքացիների մեջ ազատ շրջող և հեծա­նիվով աշխատանքի գնա­ցող Նիկոլ Փաշինյանը, ում ականջն արդեն սովորել է «Նիկոլ, դավաճան» վերացարկումներին, երեկ որոշել էր կա­ռավարության կենտրոնական մասնա­շենքից 3-րդ մասնաշենք հասնել ոտքով՝ այցելելու շրջակա միջավայրի նախարարություն: Նրա՝ ընդամենը մի քանի մետր տևող զբոսանքը, սակայն, ուղեկցվեց բավականին դրամատիկ պահերով: Ժողովրդի վարչապետի անվտանգությունն ապահովելու հա­մար կառավարության մասնաշենքերի մոտ ոստիկանական բազմահազա­րանոց զորք էր բերվել, որոնք շղթայել էին ամբողջ տարածքը՝ խոչընդոտելով անգամ այդ տարածքով աշխատանքի գնացող քաղաքացիների մուտքը: Իշխանությունն այսպիսի հուժկու պատրաստություն էր տեսել, քանի որ Հայրենիքի փրկության շարժման անդամները նախօրեին հայտարարել էին, որ հաջորդ օրը պետք է գային և փորձեին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի շարժը կառավարության մի շենքից մյուսը: Փաշինյանն էլ, վախե­ցած դրանից, փաստորեն, հրահանգել էր ոստիկանական գրեթե ամբողջ նե­րուժը մոբիլիզացնել մեկ վայրում, որ ինքն անխոչընդոտ անցնի տարածքով: Բայց միայն ոստիկանները չէին հսկում տարածքը: Կառավարության հա­րակից պուրակում նաև բազմաթիվ ԱԱԾ-ականներ կային, իսկ շենքերի տանիքներին էլ դիպուկահարներ էին տեղակայվել: Ու թեև Փաշինյանը ոտքով, իհարկե, բազմաթիվ թիկնա­պահների ուղեկցությամբ, մոտեցավ շենքին, փողոցում, այդուհանդերձ, մեկ զրահապատ Mercedes էր կայանված՝ ուղեկցող ամենագնացներով: Սա արել էին հավանաբար այն նպատակով, որ եթե հանկարծ, ինչ-որ մի հրաշքով Փաշինյանի վրա հարձակում տեղի ունե­նար, նրան հասցնեին արագ նստեցնել զրահապատ մեքենան ու փախցնել տարածքից:

Կարճ ասած, անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կզարմանար՝ իր տեղաշարժի ժամանակ այսպիսի «ժո­ղովրդավար» դրսևորման ականատես լինելով: Իշխանությունները, ի դեպ, Նիկոլ Փաշինյանին պաշտպանում էին ընդամենը մեկ-երկու տասնյակ քաղաքացիներից, որոնց մեջ էին նաև ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները: Եվ երբ նա թիկնա­պահների ուղեկցությամբ, գլուխը հիմնականում կախ՝ քայլում էր դեպի կառավարության 3-րդ մասնաշենք, շենքի կողքը՝ մետրոյի հատվածում հավաքված քաղաքացիները սկսե­ցին բղավել. «Հողատու, թուրքի շուն», «Նիկոլ, դավաճան, թուրքի կոշիկ լիզող»: Այս ամենը, բնականաբար, որևէ ազդեցություն չթողեց նրա վրա, նա հանդարտ քայլքով մտավ շենք ու այնտեղ մնաց ավելի քան երկու ժամ: Դուրս գալիս դարձյալ նույն պատ­մությունն էր՝ «հողատու, թուրքի շուն, դավաճան» և այլն:

Այդ 2 ժամվա ընթացքում ցուցա­րարների շարքերը բավականին նոսրացան: Ոստիկանները բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել անհնազանդ քաղաքացիներին, այդ թվում՝ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություննե­րի երիտասարդներին, ընդամենը այն պատճառով, որ համարձակվել էին Նիկոլ Փաշինյանի հետևից ինչ-որ բաներ բղավել: ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, մինչև բերման ենթարկվելը, հասցրեց հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքում այսպես «սողունի նման սողալով է տե­ղաշարժվելու քաղաքում»: Զուգահեռ հիշեցրեց նաև, որ նրա պաշտոնա­վարմանն ընդամենը հաշված օրեր են մնացել:

Ոստիկաններն սկսեցին կամաց-կամաց առաջ գալ՝ հետ մղելով մետրոյի կայարանի մոտ կանգնած քաղաքացիներին: Որքան ոստի­կաններն առաջ էին գալիս, այնքան Հայաստանի ժողովրդավարությունը հետքայլ էր կատարում, քանզի նրանք այնպես էին անում, որ Հայաստանի հպարտ քաղաքացիների սրտի խոսքը որևէ կերպ լսելի չլիներ ժողվարչապետի ականջին: Քաշքշոցի ու բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները հասցրին գետնին տապալել նաև մեր գործընկեր օպերատորներից մեկին:

Բերման ենթարկելու և ոստի­կանների հետ բախումների իրավի­ճակներ եղան նաև մի քանի մետր ներքև՝ Մելիք Ադամյան փողոցի հատվածում, որտեղ գտնվում է ինչ­պես կառավարության կենտրոնական մասնաշենքը, այնպես էլ ՀՀԿ գրա­սենյակը: Այստեղ ևս ոստիկանա­կան հաստ պատնեշներ էին գոյացել, նրանք ամբողջովին փակել էին ՀՀԿ գրասենյակի մուտքը և թույլ չէին տա­լիս անգամ ՀՀԿ-ականներին, որոնց թվում նաև էդուարդ Շարմազանովն էր, մուտք գործել իրենց աշխատա­վայր: Այդ ընթացքում լուրեր տարածվեցին, որ ոստիկաններն ընկել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետևից, հարվածներ հասցրել նրան: Ոստիկանների կիրա­ռած ուժի հետևանքով Սաղաթելյանը վնասվածք էր ստացել, կադրերում տեսանք, որ նրա դեմքից արյուն էր հոսում:

Այդ ամբողջ ընթացքում ոստի­կաններն այդպես էլ որևէ հոդաբաշխ բացատրություն մեզ չտրամադրեցին, թե ում անվտանգությունն են այսպես մեծ ուժերով ապահովում, թեպետ պարզ էր, թե ում, ինչ հիմքով են խոչընդոտում լրագրողների, նաև հասարակ քաղաքացիների ազատ տեղա­շարժը և այլն: Ի դեպ, մեր հարցին՝ ում անվտանգությունն եք ապահովում, ոստիկաններից մեկն այդպես էլ պա­տասխանեց. «Մեզնից լավ գիտեք»: Զգացվում էր՝ իրենք էլ են հոգնել այս իրավիճակից, թեպետ նրանցից ոմանք առանձնահատուկ ջերմեռանդությամբ էին կատարում քաղաքացիների վրա հարձակման հրահանգն ու ուժ կիրառում նրանց վրա: Եվ սա առաջացնում էր հավաքվածների զայրույթը, ովքեր ոստիկաններին մեղադրում էին «դա­վաճանի հրահանգները կատարելու մեջ»:

Ամոթալի տեսարաններով ներկա­յացումն ավարտվեց ժամը 1-ի կողմե­րը: Երկրի թիվ մեկ պահպանյալը բազմաթիվ հայհոյանքների ու սուլոցների ներքո վերադարձավ իր կաբինետ, ոստիկանության և ԱԱԾ-ի զորքերը ցրվեցին, ոստիկաններին բե­րած տասնյակ ավտոբուսները, խցա­նումներ առաջացնելով, հեռացան, և քաղաքը մտավ իր բնականոն հունի մեջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարգադրվել է ստուգել PW 4000 շարժիչներով բոլոր ինքնաթիռները

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը «հավաքագրում» ՌԴ քաղաքացիների տվյալները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը «հավաքագրում» ՌԴ քաղաքացիների տվյալները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական