«Կրկին նոր ալիք է խաբեությունների։ Զանգում են, առաջարկում 5G կապը միացնել։ Կամ բանկից։ Բոլոր դեպքերում առաջարկում են կպնել WhatsApp-ով, ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել։
Մի տրվեք. ընկերությունը երբեք նման բան չի առաջարկի»,- զգուշացնում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։




