Ինչ ներկայացում են բեմադրում ՊԵԿ-ն ու Փաշինյանը․ «168 ժամ»

177

«Մի քանի օր առաջ Պետեկամուտների կոմիտեն հանկարծ որոշեց տեղեկատվություն տարածել փետրվարի առաջին 15 օրերին Հայաստանում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արձանագրված շրջանառությունների վերաբերյալ: Նման բան անելը, այն էլ ամսվա կեսի կտրվածքով, այնքան էլ լուրջ չէ:

Լուրջ չէ ոչ միայն այն պատճառով, որ ժամկետը կարճ է, այլև այն պատ­ճառով, որ անկայունության այս ժա­մանակահատվածում ցուցանիշներն ու միտումները շատ արագ են փոխ­վում: Ուստի, եթե նման դիտարկում­ներ են ներկայացվում նպատակա­հարմար է գոնե ամսվա կտրվածքով ներկայացնել: Բայց ՊԵԿ-ը որոշեց առաջ ընկել և չսպասել ամսվա ավարտին:

«ՊԵԿ վերլուծություններով հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանա­կահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատությամբ, աճել են: Մասնավորա­պես՝ 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20,2 մլն հատ հաշվար­կային փաստաթուղթ (գումարով՝ շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերա­զանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604,4 հազար հատով կամ 3 տոկոսով: Այդ փաստաթղթերով ար­տացոլված իրացման շրջանառու­թյունն աճել է շուրջ 31,4 մլրդ դրամով կամ 12 տոկոսով: Նկատենք, որ նա­խորդ տարվա փետրվարին հանրապետությունում դեռևս՝ սկիզբ չէին առել կորոնավիրուսի համավարակն ու տնտեսական ճգնաժամը»,- հայ­տարարեց Պետեկամուտների կոմի­տեն:

Թե ինչո՞ւ հենց հիմա ՊԵԿ-ը որոշեց նման տեղեկատվություն տա­րածել, պարզվեց 1-2 օր անց:

Հիմնվելով Պետեկամուտների կո­միտեի հայտարարության վրա՝ կա­ռավարության հերթական նիստին վարչապետը ազդարարեց, որ Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից: Սկսել է վերա­կանգնման փուլը:

«ՀՀ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալնե­րով՝ Հայաստանում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առա­ջին 15 օրերին: Դրամաշրջանառու­թյունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ աճել է 12 տոկո­սով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով: Էականորեն աճել են նաև արտա­հանման և ներմուծման ծավալները: Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ»,- շտապեց լավ լուր հայտնել Նիկոլ Փաշինյանը:

Թե որքանով է տնտեսությունը մտնում վերականգնման փուլ, դեռ շատ առիթներ կլինի անդրադառնա­լու: 15 օրն այն ժամանակահատվա­ծը չէ, որը կարող է թույլ տալ խոսել տնտեսության վերականգնման փուլ մտնելու մասին:Բայց Նիկոլ Փաշինյանը չի ուզում սպասել: Սովորության համաձայն՝ փորձում է լուն ուղտ սարքել ու ներ­կայացնել հանրությանը: Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ տնտեսությունը վերականգնվում է, իսկ սպառումը՝ ավելանում:Այդպես էլ մարդը չհասկացավ, որ տնտեսության նկատմամբ չի կարելի այդքան պրիմիտիվ ու անլուրջ մո­տեցում ցուցաբերել: ժամանակին էլ աննախադեպ տնտեսական աճերից էինք խոսում՝ ինչ-ինչ ցուցանիշներ հրապարակելով: Տեսանք, թե մեր աննախադեպ աճող ու բարգավաճող տնտեսությունն ինչպիսի արագությամբ ու ինչպիսի տեմպերով փլվեց:

Ու այդքանից հետո շարունակում ենք առաջնորդվել նույն սկզբունքնե­րով: Խաբել ու խաբում ենք հասա­րակությանը՝ կեղծ ազդակներ հա­ղորդելով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: