Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու՞ չեք մտածում, որ հակառակորդ պետությունն է անում. երկրում ուզում են քաոս ստեղծել որ ի՞նչ անեն

16/08/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

News.am-ը գրում է.

«Կեղծ ահազանգերը չեն բացահայտվում սուբեկտիվ եւ օբեկտիվ պատճառներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում պայթուցիկ նյութերի տեղադրման մասին կեղծ ահազանգերին։

Նրա խոսքով՝ զանգահարողը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի իր զանգը քողարկվի, իսկ ազգային անվտանգության գործառույթն էլ այն է, որ իրենք էլ փորձեն տեխնիկական հնարավորություններով գտնել զանգահարող անձնավորությանը:

«Օբեկտիվ պատճառն այն է, որ տեխնիկապես չեն կարողանում գտնել, իսկ սուբեկտիվը՝ մարդկանց խելքը չի կտրում:  Զանգահարողի խնդիրն այն է, որ ինքը չբացահայտվի, իսկ հատուկ ծառայությունների գործն էլ այն է, որ տեխնիկական հնարավորություններով գտնեն  զանգահարողին։ Հետեւելով ռումբերի մասին պարբերական դարձած զանգերին, տպավորություն է, թե նույն ձեռագիրն է։ Վարկածներից մեկն էլ կարող է այն լինել, որ դա անում է նույն մարդը կամ մարդկանց մի խումբը»,– նշեց ԱԱԾ նախկին ղեկավարը։

Այսպիսի ահազանգերը, ըստ Համբարձումյանի, չեն կարող անհետեւանք  մնալ , քրեական գործեր են հարուցվում, նախաքննություն իրականացվում, որից հետո պարզվում զանգեր կատարելու դրդապատճառը:

«Ես մեր տղաներին իմանալով կարող եմ ասել՝ իրենք ձգտում են այդ ամենը բացահայտել, իսկ թե ինչու՞ չեն կարողանում՝ ուրիշ հարց է»,- ասաց Համբարձումյանը:

ԱԱԾ նախկին ղեկավարը նշեց, որ նախկինում էլ նման դեպքեր եղել են, սակայն այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ դրանք չեն կրել։ «Այդքան տարի մենք պարզել ենք կեղծ ահազանգողների ինքնությունը, հիմա չգիտեմ՝ ինչու՞ չի արվում դա»։

Հարցին՝ տեխնիկապես հնարավո՞ր է նույն օրվա ընթացքում 4–5 վայրում ռումբի մասին ահազանգ լինի ու ընդամենը 4 ժամ հետո պատասխանատու կառույցները հայտարարեն, թե ահազանգերը կեղծ են, Միքայել Համբարձումյանն ասաց. «Եթե ուժերը բավարարել են ու այդ ժամանակում պարզել են, լավ է, իսկ եթե չճշտված հայտարարություն են արել, օրենք են խախտել։ Այդպիսի պատասխանատվության տակ խելացի ղեկավարը չէր մտնի»:

Համամի՞տ է այն տեսակետին, թե պարբերական դարձած ռումբերի մասին ահազանգերով երկրում փորձում են կառավարելի քաոս ստեղծել, ԱԱԾ նախկին ղեկավարը նշեց. «Այսինքն՝ երկրում ուզում են քաոս ստեղծել որ ի՞նչ անեն, իրենց մութ գործե՞րը կարգավորեն։ Դժվար է ասել, դա վարկած է, որը պետք է քննության առարկա դառնա։ Իսկ ինչու՞ չեք մտածում, որ հակառակորդ պետությունն է անում։ Ամեն ինչ հնարավոր է»։

Իսկ մեր երկիրն արդյոք անվտանգության առումով խոցելի վիճակում չէ, հարցին ի պատասխան Համբարձումյանն ասաց, որ հաշվի առնելով մեր երկրի ներսում եւ երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, մենք ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանի քաղաքացին անհետ կորած չէ

Հաջորդ գրառումը

Եվս մի անձի ինքնություն նույնականացվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Եվս մի անձի ինքնություն նույնականացվել է

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական