Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրանք «Սունգուր» (Sungur) ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության դյուրակիր միջոցը կրակային փորձարկում է անցել

136

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրանք «Սունգուր» (Sungur) ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության դյուրակիր միջոցը կրակային փորձարկում է անցել։ ՀՕՊ-ի փորձարկումից կադրեր է հրապարակել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։

Տեսանյութում «Սունգուր»֊ը մոնտաժված է թուրքական BMC ընկերության արտադրած 4×4 անվային ընթացամասով 250-10Զ «Վուրան» (Vuran) բազմանպատակային զրահամեքենայի վրա։

Նշենք, որ 2020թ. հուլիսի 1-ին Դեմիրը հայտարարել էր, որ ՀՕՊ միջոցն արդեն պատրաստ է ու սերիական արտադրության կդրվի հաջող կրակային փորձարկումներից հետո։

@combatanalytics